Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԲԱ­ԲԱ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ` ՏԱՐ­ՎԱ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ԻՆ­ՏԵՐ­ՆԱ­ՑԻ­Ո­ՆԱԼ ԴԵ­ՐԱ­ՍԱՆ

Մշակութային

ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, ա­մե­րի­կաբ­նակ դե­րա­սան, եր­գիչ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԲԱ­ԲԱ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ Բե­ւեր­լի Հիլ­զում կա­յա­ցած «Արվեստ հա­նուն խա­ղա­ղու­թյան» մրցա­նա­կա­բաշ­խու­թյան ժա­մա­նակ ար­ժա­նա­ցել է լա­վա­գույն ին­տեր­նա­ցի­ո­նալ դե­րա­սան ան­վա­նա­կար­գին: Այս ա­ռի­թով «Իրա­վուն­քը» զրու­ցել է նրա հետ:

 — Պա­րոն Բա­բա­խա­նյան, Բե­ւեր­լի Հիլ­զում անց­կաց­ված մրցա­նա­կա­բաշ­խու­թյան ժա­մա­նակ ար­ժա­նա­ցել եք տար­վա լա­վա­գույն ին­տեր­նա­ցի­ո­նալ դե­րա­սա­նի պատ­վին, կման­րա­մաս­նե՞ք:

— Չէ­ի սպա­սում, ո­րով­հե­տեւ 2018-ին ար­դեն իսկ ար­ժա­նա­ցել է­ի The Best International Actor մրցա­նա­կին: Շնոր­հա­կալ եմ կազ­մա­կեր­պիչ­նե­րին գնա­հա­տե­լու հա­մար իմ 40 տա­րի­նե­րի բե­մա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը: Եվ, ի­հար­կե, խո­րին շնոր­հա­կա­լու­թյունս Ձեզ, այս ա­մե­նը լու­սա­բա­նե­լու հա­մար…

— Ո­րո՞նք է­ին 2018թ.-ի եւ 2022-ի տար­բե­րու­թյուն­նե­րը:

— 2018-ի եւ 2022 մեջ է­ա­կան տար­բե­րու­թյուն չկար: Մի­այն այս դեպ­քում քո­վի­դից պաշտպան­վե­լու նպա­տա­կով այն­պես էր մտած­ված, որ մաս­նա­կից­նե­րը կար­ծես ա­վե­լի ա­ռանձ­նաց­ված է­ին մի­մյան­ցից: Յու­րա­քան­չյու­րիս տրվում էր ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն` ա­ռան­ձին ներ­կա­յա­նա­լու, նկա­րա­հան­վե­լու, լու­սան­կար­վե­լու, կար­միր գորգ, հար­ցազ­րույց եւ այլն…

— Ինչ­պե՞ս ան­ցավ մրցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը:

— Ա­մեն ինչ, բնա­կա­նա­բար, կազ­մակ­երպ­ված էր ինչ­պես սո­վո­րա­բար պա­հանջ­վում է… Մրցա­նա­կա­բաշ­խու­թյա­նը մաս­նակ­ցում էր մոտ 500 մարդ, ծա­ռա­յո­ղա­կան կազ­մի հետ մի­ա­սին: Ա­ռա­ջին օ­րը՝ նո­յեմ­բե­րի 11-ին ստա­ցա մի­ա­վոր­ված Ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան հա­տուկ մրցա­նակ, իսկ 12-ին`արժա­նա­ցա «Լա­վա­գույն ին­տեր­նա­ցի­ո­նալ դե­րա­սան» ան­վա­նա­կար­գին:

— Ով­քե՞ր է­ին ժյու­րի­ի կազ­մում եւ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս ին­չի՞ն է­ին նա­խա­պատ­վու­թյուն տա­լիս:

— Ժյու­րի­ի կազ­մում ընդգրկ­ված է­ին տար­բեր ազ­գեր` տար­բեր երկր­նե­րի մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ: Ժյու­րին նա­խա­պատ­վու­թյուն էր տա­լիս ընդ­հա­նուր խա­ղա­ցած դե­րե­րի քա­նա­կին ու ո­րա­կին: Ան­շուշտ, նկա­տի է առն­վում նա­եւ վեր­ջին շրջա­նի խա­ղաց­ված դե­րե­րը: Եվ պետք է ա­վե ­լաց­նեմ, որ այս տար­վա ա­մե­նա­հա­տուկ պա­հե­րից մեկն այն էր, որ կար­միր գոր­գի ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա­յա­ցա Հա­յաս­տա­նի դրո­շով: Այն ա­վե­լի ընդգ­ծեց իմ ազ­գա­յին պատ­կա­նե­լ­ու­թյու­նը, չէ որ ես այդ­տեղ ներ­կա­յա­նում եմ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ