Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ուշագրավ զարգացումներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով

Իրավական
Փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ տեղեկացնում է, որ մի քանի ամիս առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել սպանություն, որի օժանդակության մեջ մեղադրվում է իր պաշտպանյալ Ա. Մ.-ն:
 
«Այս գործով նախաքննական մարմինը կալանավորման շրջանակներում ներկայացրել էր «փակ» վկայով ցուցմունք` առ այն, որ տուժող Ա. Ա.-ն վկային հայտնել է, որ տեսել է իրենց վրա կրակողներին: Կալանավորման երկարացման վարույթում ներկայացվել է մեկ այլ «փակ» վկայով ցուցմունք, որ տուժողը այդ անձին եւս հայտնել է, որ տեսել է կրակողներին:
 
Հատկանշական է, որ տուժող Ա. Ա.-ի հետ առերեսվելու իմ միջնորդությունը անտեսվել է նախաքննական մարմնի կողմից: Ահասկանալի է՝ ինչո՞ւ չի իրականացվում տուժողի եւ մեղադրյալի առերեսումը, եթե տուժողը տեսել է կրկողներին եւ դրա մասին հայտնել է երկու անձանց, ովքեր էլ իրենց հերթին ցուցմունքներ են տվել, ապա ինչո՞ւ հենց տուժողը չի պնդում դրանք առերես:
 
Իմ պաշտպանյալ Ա. Մ.-ն արդեն 3 ամիս է կալանքի տակ է, միայն այն բանի համար, որ տուժող Ա. Ա.-ն երկու հոգու պատմել է դեպքի մասին: Հատկանշական է, որ առերեսումը չիրականացնելու դեմ տարված բողոքս հսկող դատախազը եւս անտեսել է, դատախազի եւ քննիչի անգործության դեմ բողոք կներկայացվի դատարան», – ընդգծում է փաստաբանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ