Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

Washington Post-ի անմեղ տեղեկատվությունը շատ բանի մասին է ակնարկում

Միջազգային

Արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, ռուսական արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն Անկարայում իր ամերիկյան գործընկերոջ` ԿՀՎ ղեկավար Բերնսի հետ հանդիպումից հետո մեկնել էր Թեհրան: Թե ինչու, այդ գերգաղտնի կազմակերպության ղեկավարը կիմանա:

Պարզվում է, որ Բերնսը եւս տուն վերադառնալի, ճանապարհը «կորցրել» ու հայտնվել է Կիեւում: Արս մասին արտահոսը հրապարակելու պատիվը վստահվել է Washington Post-ին, որը, հասկանալի է, գեղեցիկ երանգավորում է տվել այդ այցին` բացատրելով, որ Բերնսը «վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային` ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»։ Ու պարց է ծագում, իսկ Բերնսը չէ՞ր կարող զանգի միջոցով «վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը», որ ճանապահից իզուր տեղը չշեղվեր: Էլ չասած, որ Բերնսի ի՞նչ գործն է «հանձնառություն վերահաստատելը», երբ դրա համար կա Պետդեպարտամենը կամ ծայրահեղ դեպքում` Պենտագոն:

Իսկ եթե ավելի լուրջ, միայն այս այցը բավական է ավելորդ անգամ համոզվելու համար, որ Նարիշկինն ու Բերնսը Անկարայում քննարկում էին Ուկրաինայի ճակատագիրը եւ ոչ միայն (հաշվի առնելով Նարիշկինի Թեհրան մեկնելը): Կարելի է նաեւ ենթադրել, որ այն տեղեկությունները, որոնք Բենսը հաղորդել է Կիեւին, այնքան էլ Զելենսկու սրտովը չէ, ով այդ այցից հետո G20-ի «ուղւղ եթերում» բանակցությունների այնպիսի ճոխ պահանջներ ներկայացրեց Մոսկվային, որը մեկ բան էր նշանակում` ոչ մի բանակցություն: Նաեւ պատահական չէր, որ այդ հայտարարությունից հետո ռուսներն ուկրաինական էներգետիկայի մի զգալի մասն էլ ոչնչացրեցին, որի համար ամերիկացիների մի հասարակ ցավակցություն անգամ Զելենսկուն չհայտնեցին:

Զելենսկին էլ, երեւի որոշեց խորամանկել` C-300-ի հրթիռն ուղղելով Լեհաստանի դեմ (այն, որ երկիր-օդ դասի հրթիռը պայթեց գետնին ընկնելով, նշանակում է, որ դրա վրա առկա ինքնաոչնչացման համակարգը, որը միանում է թիրախին չհարվածելու դեպքում, որ այն չընկնի արձակողի սեփական տարածքում եւ վնասներ պատճառի) եւ անմիջապես էլ դրա համար մեղադրելով Ռուսաստանին` ՆԱՏՕ-ի դեմ հարձակման իմիտացիա ստեղծելու համար: Նաեւ կարելի է ենթադրել, որ Բայդենը հենց այնպես չէ, որ սառը նախնական արձագանք ցուցաբերեց այդ ամենին` դրանով ուկրաինական կլոունին թույլ չտալով Երրորդ համաշխարհային սանձազերծել...

Բայց եթե ամեն ինչ հասել է այս սրությանը, դա մեկ բանի մասին է ակնարկում. ռուսներն ու ամերիկացիներն իրոք պայմանավորվել են, ամերիկացիները չեն ուզում «թռնել» պայմանավորվածություններից, եւ այդ սցենարը Զելենսկու համար այն աստիճան կատաստրոֆիկ է, որ պատրաստ է անգամ Երրորդ աշխարհամարտ սարքել: Չստացվեց, եւ հիմա նորից գնդակը նրա դաշտում է` պետք է ասի` պատրա՞ստ է բանակցությունների` արդեն ձեռք բերված պայմաններով: Եթե ոչ, ուրեմն ռուսները կոչնչացնեն նաեւ Ուկրաինայի դեռ մնացող էներգետիկայի մյուս մասը եւս, հետո այլ բաներ, մինչեւ Զելենսկին կա´մ կհամաձայնվի կա´մ թոկը վզին կգցի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ