⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի հայտարարությունից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։

Բանն այն է, որ ՔՊ փակ նիստերի ժամանակ Փաշինյանն անձամբ է կուսակիցներին հրահանգավորել՝ ընդդեմ Ռուսաստանի հայտարարություններ անել, եւ ոմանք անգամ բաց տեքստով հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանից Զանգեզուրի միջանցք է ուզում։ Եվ ընդամենը սեպտեմբերին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ իր թերթում գրել է, թե «ինչ է ուզում Ռուսաստանը»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ռուսական առաջարկի մասին լռելու վերաբերյալ ասել էր․ «Դրա մասին չեմ խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց․․․ շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ, այնուամենայնիվ, թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ ընձեռեց, եւ եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք, ըստ էության, էսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»։

Թե երբվանից է Արցախի եւ Հայաստանի շահերից բխող թեմաներով խոսելը դարձել ոչ կոռեկտ, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ