Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

ՊԲ-ն սարի նման կանգնած է մեր թիկունքին, քանի մենք բանակ ունենք՝ վախենալու բան չունենք․ Թշնամուն ամենամոտ գտնվող գյուղի գյուղապետը վստահեցնում է՝ մուղամներն ու կրակոցները չեն ընկճելու նրանց

Հանդիպում

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքը այնքան մոտ թշնամուն, որ անգամ նրանց ամենօրյա մուղամների ձայներն են լսվում:  Այս մասին զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը:

Այստեղ մինչ պատերազմը գյուղացիներն ակտիվորեն զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, պատերազմից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 77 հա տարածք մնացել է թշնամու վերահսկողության ներքո, ճարահատ տնամերձ հողատարածքներում քիչ քանակությամբ բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում: Գյուղում դպրոց և մանկապարտեզ չկա: Դպրոցահասակ 13 երեխաներն այցելում են հարևան Շոշ գյուղի կրթօջախ. ունենք ընդհանուր օգտագործման մեքենա, որը երեխաներին փոխադրում է:

<<Գյուղում խնդիրները շատ են, բայց ո՞ւր գնաս, գնալը հարցի լուծում չէ: Մենք մեր գյուղը Առաջին արցախյան պատերազմի ժամանակ չլքեցինք, հիմա առավել ևս: ՊԲ-ն սարի նման կանգնած է մեր թիկունքին, քանի մենք բանակ ունենք՝ մենք վախենալու բան չունենք>>,-վստահեցնում է Մխիթարաշենի վարչական ղեկավարը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ