Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր Թրամփի հետ սուր հակամարտության ֆոնին Զելենսկին փորձում է օգնություն ստանալ Եվրոպայից Ռուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին. Bloomberg Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ

Քանի դեռ թուրքիայի դրածոներն են այստեղ իշխանության, այս ցեղասպան պետությունը շարունակելու է իր արյունոտ յաթաղանով Կովկասը զավթելու քաղաքականությունը. Գևորգ Գևորգյան

Թավշյա տեռոր
օսմանյան թուրքիայի կանոնավոր բանակը ստեղծեց ադրբեջանը, 1918-ին, ցեղասպանելով այդ տարածքներում ապրող լեզգիներին, թալիշներին և հայերին։ Արցախը կուռ դիմադրություն ցույց տվեց, չհանձնվեց ու չընկրկեց։ Սակայն, մի քանի ամիս անց, աշխարհաքաղաքական վերադասավորումները ստիպեցին թուրքին, իր յաթաղանը հեռու տանել Հարավային Կովկասից։ թուրքիան դուրս եկավ այս տարածաշրջանից։ Եվ փաստացի, անտեր մնացած արհեստածին ադրբեջանը որոշ ժամանակ անց մտավ ԽՍՀՄ կազմ։
Ի դեպ այս վայրի ցեղերը իրենց արհեստածին պետության անունն անգամ զավթեցին հարևաններից, այս դեպքում Պարսկաստանի Ադրբեջան անվամբ նահանգից, հետագայում այդ նահանգի տարածքները զավթելու նպատակով։
Սրանք պատմական փաստեր են, որոնք անտեսելով <<խաղաղության>> հավատալը, ոչ այլ ինչ է, քան դավադրություն։
Իրական խաղաղության ուղին հստակ հասցե ունի` պատմական արդարություն, ազգային ամուր պետականություն և կայուն դաշնակիցներ։
Հ.Գ. Անհերքելի է, որ այս հայատյաց իշխանազավթի միջոցով, 100 տարի առաջ այս տարածաշրջանից դուրս մղված թուրքիան կրկին վերադարձավ Հարավային Կովկաս։ Եվ քանի դեռ թուրքիայի դրածոներն են այստեղ իշխանության, այս ցեղասպան պետությունը շարունակելու է իր արյունոտ յաթաղանով Կովկասը զավթելու քաղաքականությունը։ Պանթյուրքիզմի նպատակն է ավարտել 100 տարի առաջ կիսատ թողած իր արյունոտ, մարդատյաց, հակամարդկային, հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական, ցեղասպան, վայրի գործը։
Այս ամենի մեջ որտե՞ղ եք տեսնում խաղաղությունը։
Ես` միայն պայքարի ու հաղթանակի մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ