Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Հարավկովկասյան խաղի մասնակիցները մտել են պաուզայի փուլ

Միջազգային

Թու­նի­սի Ջեր­բա քա­ղա­քում վեր­ջերս անց­կաց­ված Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի հեր­թա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը, թե­րեւս, Նի­կո­լի հա­մար լավ ա­ռիթ էր, որ հան­դի­պի «ամե­նա­հա­րա­զատ ըն­կեր­նե­րին»՝ Է­մա­նո­ւել Մակ­րո­նին եւ Ջաս­թին Թրյու­դո­յին: Կա­նա­դա­ցու հետ հենց այն­պես, ե­րե­ւի «հա­նուն ըն­կե­րու­թյան»: Հա­մե­նայն­դեպս, Նի­կո­լը մեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին թե­մա­նե­րի հետ կապ­ված, ըն­դա­մե­նը՝ «Ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րած­քի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սի­ա­յի հե­տե­ւանք­ներն ու դրանց վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ հայ­կա­կան կող­մի դիր­քո­րո­շում­նե­րը: Մտքեր են փո­խա­նակ­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի, Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի շուրջ»:

ՄԱԿ­ՐՈՆՆ ՈՒ ՄԻ­ՇԵ­ԼԸ ԴԵՌ «ԲԶԲԶՈՒՄ» ԵՆ

Բայց ա­հա Մակ­րո­նի հետ հան­դիպ­ման ֆո­նը, դա­տե­լով Նի­կո­լի լրատ­վա­կա­նի հա­ղոր­դագ­րու­թյու­նից, այլ էր: Ըստ այդմ. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը եւ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը մտքեր են փո­խա­նա­կել նա­եւ ս.թ. հոկ­տեմ­բե­րին Պրա­հա­յում կա­յա­ցած Հա­յաս­տա­նի, Ֆրան­սի­ա­յի, Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի եւ Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գա­հի քա­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ: Կա­րե­ւոր­վել է Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յու­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան ամ­րապնդ­ման ուղ­ղու­թյամբ քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը»: Այ­սինքն, Նի­կո­լը պտտվում-պտտվում ու է­լի գնում-հաս­նում է Պրա­հա­յի հան­դիպ­մա­նը: Իսկ սա հե­տե­ւյա­լի մա­սին է ակ­նար­կում. Մակ­րո­նը դեռ փոր­ձում է Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ա­ռաջ մղել՝ պարզ տրա­մա­բա­նու­թյամբ: Պրա­հա­յից հե­տո հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան ուղ­ղու­թյու­ննե­րով մի շարք է­ա­կան զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­ցել: Այդ թվում, կա­յա­ցել է Պու­տի­նի հետ Նի­կո­լի ու Ա­լի­ե­ւի հան­դի­պու­մը Սո­չի­ում: Գու­մա­րած, Նի­կո­լը հասց­րել է բա­զում «երդում­ներ ու­տել» հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի օգ­տին, ո­րը, չմո­ռա­նանք, Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հետ ու­նի ա­ռանց­քա­յին տար­բե­րու­թյուն­ներ: Եվ ա­հա, երբ հի­մա Մակ­րո­նի հետ Նի­կո­լը ներ­կա ի­րո­ղու­թյու­նն­երը քննար­կե­լու փո­խա­րեն, «մտքեր են փո­խա­նա­կում Պրա­հա­յում կա­յա­ցած» հան­դիպ­ման շուրջ, իսկ ա­հա դրան հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րը քննար­կե­լու մա­սին գո­նե Նի­կո­լի «կան­տո­րան» բառ ան­գամ չի ներ­կա­յաց­նում, ա­պա դա հու­շում է, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հար­ցը, ո­րը, չմո­ռա­նանք, պաշ­տո­նա­պես հենց Մակ­րո­նը սկսեց, Ա­րեւ­մուտ­քը դեռ հա­մա­ռո­րեն պա­հում է օ­րա­կար­գում:

Ա­ռա­վել եւս, որ «պա­տա­հա­բար» Թու­նի­սում էր նա­եւ Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լը, ո­րի հետ եւս, բնա­կա­նա­բար, Նի­կո­լը հան­դի­պեց: Ընդ ո­րում, քննար­կում­նե­րը, դա­տե­լով Նի­կո­լի լրատ­վա­կա­նի հա­ղոր­դագ­րու­թյու­նից, հենց նույն ո­ճի մեջ է­ին. «Զրու­ցա­կից­ներն անդ­րա­դար­ձել են ս.թ. հոկ­տեմ­բե­րին Պրա­հա­յում կա­յա­ցած Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի, Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գա­հի, ինչ­պես նա­եւ Ֆրան­սի­ա­յի ու Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի հետ քա­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րին: Ընդգծ­վել է Պրա­հա­յի հայ­տա­րա­րու­թյամբ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման կա­րե­ւո­րու­թյուն...»:

Այն տպա­վորու­թյունն է, որ Նի­կո­լին «տա­րել են մի մութ ան­կյուն» ու այս ո­ճի մեջ հար­ցեր են դե­մը դրել՝ բայց չէ որ պայ­մա­նա­վոր­վել ենք, հի­մա դրանք պետք է կա­տա­րես: Բայց ինչպե՞ս է կա­տա­րե­լու, երբ «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» կոչ­վածը այն­պի­սի խո­րը հա­կա­սու­թյան մեջ է ի­րա­կա­նու­թյան հետ, որ ա­կա­մա խոս­տո­վա­նում են նա­եւ դրա նա­խա­ձեռ­նող­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես, նույն Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի գա­գաթ­ա­ժո­ղովն ըն­դու­նեց նա­եւ բա­նա­ձեւ, որ­տեղ նման հե­տաքր­քիր միտք կա՝ մաս­նա­կից­ներն ընդգ­ծում են նոր էս­կա­լա­ցի­ա­յից խու­սա­փե­լու կա­րե­ւո­րու­թյու­նը եւ կոչ ա­նում լի­ար­ժեք ի­րա­կա­նաց­նել 2020թ.նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը: Սրա­նից զատ էլ, դեռ «ողջու­նում են գոր­ծադր­վող ջան­քե­րը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ ու ար­դա­րա­ցի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ»: Այ­սինքն, ի սկզբա­նե այլ մե­խա­նիզմ չու­նե­նա­լով, Ա­րեւ­մուտ­քը գնաց «քա­ղա­քա­կան գո­ղու­թյան» ճա­նա­պար­հով՝ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հիմ­քում դնե­լով Մոսկ­վա­յի ձեռք­բե­րու­մը՝ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը: » Սա­կայն այդ հիմ­քի վրա, երբ փոր­ձում են հաս­նել բուն նպա­տա­կին՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լով՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» կնքմա­նը, խնդիր­ներ են ա­ռա­ջա­նում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված ո­րե­ւէ լու­ծում նա­խա­տես­ված չէ: Եվ երբ նշված բա­նա­ձե­ւով «ողջու­նում են գոր­ծադր­վող ջան­քե­րը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ ու ար­դա­րա­ցի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ», դա սո­վո­րա­կան բլեֆ է. այս պա­հին «արցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման» եւ ո­րե­ւէ գոր­ծըն­թաց. լի­նի ար­դա­րա­ցի, թե ա­նար­դար, չկա: Ընդ ո­րում, Նի­կո­լը «արցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման» ո­րե­ւէ լի­ա­զո­րու­թյուն, ռե­ալ լծակ պար­զա­պես չու­նի, էլ չա­սած, որ նա ինքն է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հրա­ժար­վել Ար­ցա­խի թե­մա­յով բա­նակ­ցե­լուց՝ այդ գոր­ծը դնե­լով Ար­ցա­խի վրա: Վեր­ջա­պես, ու­ժա­յին ա­ռու­մով Ար­ցա­խում մի­ակ ռե­ալ վե­րահս­կո­ղու­թյունն ու­նի Ռու­սաս­տա­նը, ո­րը ել­նե­լով նույն նո­յեմ­բե­րի 9-ի բուն հայ­տա­րա­րու­թյու­նից եւ դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դած պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նու­թյու­ննե­րից, այդ թվում՝ ան­ձամբ Պու­տի­նի կող­մից, դեռ էն գլխից է հայ­տա­րա­րել, որ կար­գա­վի­ճա­կա­յին ա­մեն մի լու­ծում պետք է թող­նել ա­պա­գա­յին: Ու այս­քա­նից հե­տո պարզ հարց է ծա­գում՝ ին­չո՞ւ են Մակ­րոնն ու Մի­շե­լը հա­մա­ռո­րեն «խեղ­դում» Նի­կո­լին, թե՝ խոս­տա­ցել ես, պետք է ստո­րագ­րես: Լավ, ա­սենք ստո­րագ­րեց մի փաս­տա­թուղթ, թե՝ Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, դրա­նից Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված նշված ի­րա­վի­ճակն ինչ­պե՞ս է փոխ­վե­լու: Կար­ծես թե վեր­ջա­պես ան­գամ Նի­կոլն է հաս­կա­ցել, որ ոչ մի կերպ, ու ասել, թե Մակ­րո­նը դա չի հաս­կա­նում, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Այդ դեպ­քում ին­չո՞ւ են նման հա­մա­ռու­թյամբ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» ա­ռաջ մղում, դա է, որ մնում է ան­հաս­կա­նա­լի:

Չնա­յած, կա­րե­լի է դա էլ հաս­կա­նալ. պար­զա­պես այլ տար­բե­րակ, սցե­նար չեն կա­րո­ղա­նում գտնել, եւ մտա­ծում են հար­ցը «չո­րով» ա­ռաջ տա­նե­լու մա­սին. Նի­կո­լը կստո­րագ­րի, Ար­ցա­խին կստի­պենք ըն­դու­նել, եւ ե­թե բո­լո­րը ռուս­նե­րից պա­հան­ջեն՝ զոր­քե­րը հա­նել, Մոսկ­վա­յին այլ բան չի մնա: Բայց ա­հա, այս սցե­նա­րից՝ «Արցա­խին կստի­պենք ըն­դու­նել» օ­ղակն է, որ այդ­պես էլ չի հա­ջող­վում: Ա­ռա­վել եւս, որ այն­տե­ղի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը «մո­դեռ­նի­զաց­վեց» թե­եւ ո­րոշ հար­ցե­րի տե­ղիք տվող, սա­կայն իր գոր­ծու­նե­ու­թյամբ մեծ չա­փով Մոսկ­վա­յից կախ­ված Ռու­բեն Վար­դա­նյա­նով: Վեր­ջա­պես, կա Ար­ցա­խի բնակ­չու­թյան դի­մու­մը Ռու­սաս­տա­նին՝ պաշտ­պա­նու­թյան խնդրան­քով, որն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կբա­վա­րար­վի:

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ

Նշված ողջ ի­րա­վի­ճա­կը հու­շում է, որ ե­թե ան­գամ Մակ­րոնն ու Մի­շե­լը դեռ «բզբզում» են «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» ուղ­ղու­թյամբ, սա­կայն եր­բեմ­նի հա­մա­ռու­թյու­նը տե­սա­նե­լի չէ: Նա­եւ հա­մա­ռու­թյան հետ կապ­ված ԱՄՆ-ի կող­մից է ան­կում նկատ­վում, ո­րը սպա­սե­լի էր: Կոնգ­րե­սի վե­րահս­կո­ղու­թյու­նը դե­մոկ­րատ­նե­րը կորց­րին, Ա­լե­նի կող­մից այդ­քան սիր­ված Փե­լո­սին ա­թո­ռը զի­ջե­լու է, եւ հուն­վա­րից, երբ Կոնգ­րե­սի նոր կազ­մը կստանձ­նի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը, դժվար է ա­սել, թե ինչ նոր ըն­թացք կստա­նա ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Չնա­յած, էս գլ­խից էլ եզ­րա­հան­գում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն տվող դրվագ­ներ կան: Այդ թվում, հան­րա­պե­տա­կան­նե­րը խոս­տա­նում են, որ ման­րակր­կիտ հե­տաքն­նե­լու են Բայ­դե­նի գոր­ծու­նե­ու­թյան ոչ մի­այն ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյու­նը, այլ ա­մեն ինչ: Ընդ ո­րում, վատ թաքց­ված մե­ղադ­րանք­նե­րի պա­կաս նրա հաս­ցե­ին այս պա­հին էլ կա՝ կո­ռուպ­ցի­ա­յից սկսած, պե­տա­կան գաղտ­նիք­նե­րի վա­ճառ­քով վեր­ջաց­րած, ո­րից մի քա­նի իմ­պիչ­մեն­տա­յին հիմք կա­րե­լի է քա­մել: Ու երբ այս գոր­ծըն­թա­ցը մեկ-երկու ամ­սից մեկ­նար­կի, ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյան ողջ սրու­թյու­նը ար­տա­քին հար­թա­կից տե­ղա­փոխ­վե­լու է երկ­րի ներս: Մի խոս­քով, Թրամ­փը հա­զիվ թե նե­րի այն, որ ան­գամ ընտ­րու­թյուն­նե­րում պարտ­վե­լուց հե­տո իր նկատ­մամբ իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց սկսե­ցին, իսկ դրա­նից հե­տո նրա՝ նախ­կին նա­խա­գա­հի նկատ­մամբ քրգոր­ծեր են վա­րում, ո­րի նա­խա­դեպն ԱՄՆ-ն դեռ չէր տե­սել, ու այդ ա­մենն ա­ռանց Բայ­դե­նի ար­տոն­մա­ն չէր կա­րող լի­նել:

Այս ի­րա­վի­ճա­կը՝ նե­րա­մե­րի­կյան սրա­ցու­մը կա­րող է շա­րու­նակ­վել դեռ եր­կու տա­րի՝ մին­չեւ հա­ջորդ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: Իսկ նման սպա­սե­լիք­նե­րը, ի­հար­կե, չեն կա­րող չազ­դել ար­տա­քին հար­թա­կում ա­մե­րի­կյան ակ­տի­վու­թյան վրա: Մեր դեպ­քում այն հարցն է, թե Վա­շինգ­տո­նը նույն հե­տե­ւո­ղա­կա­նու­թյամբ կշա­րու­նա­կի՞ «Բրյու­սե­լյան գոր­ծըն­թա­ցը»: Մինչ­դեռ նման ա­նո­րո­շու­թյունն ար­դեն իսկ ազ­դակ է, որ մաս­նա­կից կող­մե­րը մտնեն սպա­սո­ղա­կան փուլ, ա­ռա­վել եւս, երբ գոր­ծըն­թա­ցը տե­սա­նե­լի հե­ռան­կար այդ­պես էլ չի խոս­տա­նում:

Ի­հար­կե, դա ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րվում է Նի­կո­լին եւ Ա­լի­ե­ւին: Ե­թե ա­մե­րի­կյան գոր­ծո­նը սկսի թու­լա­նալ, ա­պա, հաս­կա­նա­լի է, էլ ա­վե­լի է ու­ժեղա­նա­լու ռու­սա­կա­նը, ու մաս­նա­վո­րա­պես՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան մո­դե­լի տես­քով: Ա­մեն դեպ­քում, եր­կու օ­րից Հա­յաս­տան կայ­ցե­լի ՌԴ նա­խա­գա­հը, եւ, թե­րեւս, այս ա­մե­նի ըն­թաց­քը շատ ա­վե­լի տե­սա­նե­լի կդառ­նա:

Քերոբ Սարգսյան

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված