«Ուկրաինայի դրոշով թումբան էլ եմ հագնելու». Արամ Աբաջյանի մանրապատումը հակառուսական ակցիաների մասին
Զարկերակ
- Ալո շեֆ բարև, Խզմալն ա:
- Ասա Խզմալ:
- Մենք դրոշները ճարել ենք:
- Ուկրաինայի դրոշներ է՞լ ունեք:
- Հա, ու ոչ միայն դրոշներ, ես Ուկրաինայի դրոշով թումբան էլ եմ հագնելու:
- Որ թումբան ես հագնելու էդ լավ ա, բայց հո ստրիպտիզ չե՞ս ցույց տալու:
- Բայց լավ միտք ա հա, պետք ա՞ ստրիպտիզ:
- Չէ, էսօր չէ, էդ թող մնա մեր ՔՊ-ի փարթիների ժամանակ կգաս ցույց կտաս:
- Կարամ դոշերիս գրեմ ,,Долой Путина,, հենց անցնելու լինեք, դոշերս բացեմ:
- Էդ խախլուշկեքը արդեն արել են: Դու ասա մարդ կարացե՞լ ես հավաքես: Պետք ա՞ էն տիգրովկա Ջուլիկենց ջոկատին ուղարկեմ:
- Ուղարկի շեֆ, մենակ էն ախուրյանցի Անոյին չուղարկես էլի, դա սաղ պերերիվը մենակ ա ուտում, մեզ բան չի մնում:
- Լավ, Խզմալ, դե նայեք հուսախաբ չանեք, երկրորդ գծով բևեռչիստներն են զանգում:
- Եղավ վարչապետն ապրած կենա: