Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

Հակառուսական տրամադրություններ տարածող և նմանօրինակ ակցիաներին մասնակցող յուրաքանչյուր անձ Արցախը հայկական չի համարում. Միքայել Գրիգորյան

Վերլուծություն
Հետաքրքիր պատկեր է այսօր Երևանյան փողոցներում, կենտրոնում տարբեր տեղեր փոքրիկ խմբերով հավաքված մարդիկ հակառուսական կոչեր են անում, մեկ ու մեջ կապիտուլյանտին են հիշում և կրկին անցնում իրենց անիմաստ կոչերին:
Բոլորին պարզ է, որ 2018 թվականի ապրիլի 23֊ից հետո հստակ ընդգծվեց, թե ովքեր և ինչի համար են հակառուսական տրամադրություններ քարոզում, և իհարկե պարզից էլ պարզ է, թե ինչի մենք այդ տրամադրությունները նման ինտենսիվությամբ չենք լսել և տեսել մինչ 2018 թվականի ապրիլ ամիսը:
Վերջին շրջանում այդ ալիքն ավելի է ակտիվացել, քանի որ Արցախի հարցը մնացել է դեռևս չլուծված, և հակառուսական ակցիաներն ըստ իս ուղղված են ռուսական զորքն Արցախից դուրս բերելուն և իրավիճակն էլ ավելի վաթարացնելուն:
Այո, կապիտուլյանտի կազմակերպած 300֊400 հոգանոց հանրահավաքը և 5-7 հոգանոց մանր ակցիաները ի վնաս Արցախի են, և ցավոք այդ մանր ակցիաները ոչ մանր վնաս են պատճառելու: Խիստ ակնհայտ է, որ դրանց նպատակը Արցախը հայաթափելն ու հանձնելն է: Հատկանշական է, որ այդ հավաքին մասնկացողների ուսերին գցած էին այլ երկրների դրոշներ, մասնավորապես այն երկրի, որը առաջինը շնորհավորեց թշնամուն հաղթանակի կապակցությամբ:
Հակառուսական տրամադրություններ տարածող և նմանօրինակ ակցիաներին մասնակցող յուրաքանչյուր անձ Արցախը հայկական չի համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ