Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է։
Կար ժամանակ, երբ իր թիմակիցները մասնակցում էին տարբեր հակառուսական ակցիաների, իսկ հիմա, քանի որ իրենք են իշխանության` չեն ցանկանում վատամարդ դուրս գալ ու այդ պատճառով փողոց են դուրս բերել 3 հարյուր, գուցե 4 հարյուր քաղաքացի։
Բանակը կարողացան քանդել, Արցախի 75%֊ը հանձնեցին Ադրբեջանին, ադրբեջանցիներին թույլ տվեցին ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, հիմա էլ ցանկանում են Ռուսաստանին դուրս բերել Արցախից, որ այն ավելի հեշտ հանձնեն Ադրբեջանին։
Արցախը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հակառուսական ակցիաներ կազմակերպելով` վտանգում են Արցախի և արցախցու անվտանգությունը։
Պատահական չէ, որ Ադրբեջանը վերսկսել է իր սադրանքները հենց Արցախում` կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների վրա։
Թշնամի է հայ ազգին նա, ով համարում է, որ Ռուսաստանը` մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը թշնամի է մեզ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ