Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Արցախում ՌԴ խաղաղապահներն արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին

Տնտեսություն

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ մեղադրանքներին, թե ինչու է զորակազմը «կիրառում հայկական տեղանուններ»: ՌԴ խաղաղապահների հայտարարությունում նշված է.

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմն ուսումնամարզական և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։ Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանք է հարուցում, քանի որ ավելի վաղ, և բազմիցս, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցումն ապահովելու համատեքստում: Սակայն դա տեղեկատվական դաշտում գանգատների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները։

Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը, ու տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել այդ գործունեության արդյունավետությունը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրում են խաղաղապահների դիտակետերը՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտումներ իրականացնել օրվա ցանկացած ժամի: Վատ չէր լինի, եթե Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված աշխատանքը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ