Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա, մադամ. Նատալի Սաղիյան
Թավշյա տեռոր
Փաստորեն, ըստ այս մադամի, Հայաստանն այլ հրատապ խնդիրներ չունի, բացի Ստամբույան կոնվենցիան վավերացնելուց:
Այսպես է իրականացվում Արևմուտքի փափուկ ուժի կիրառումը. հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից և մարդկանց զբաղեցնել անկարևոր փսևդո-խնդիրներով:
Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա, մադամ:
Տարեք այդ լոլոները այլ երկրներ և այնտեղ վաճառեք հանրությանը: Հայաստանն այսօր էքզիստենցիալ մարտահրավերների առջև է կանգնած, իսկ դուք մեզ ուզում եք թիթեռ նկարելով զբաղեցնել:
Մեր ամենահրատապ խնդիրներն են.
Ուժեղացնել բանակը
Բարձրացնել հայ ժողովրդի արժանապատվության զգացողությունը
Վերաիմաստավորել իրականությունը
Դիմադրել սողացող կապիտուլյացիային
Փոխել բանակցողին:
Վերականգնել Հայաստանի միջազգային վարկանիշը մինչև 2018 թականը եղած մակարդակը:
Թե բա Ստամբուլյան կոնվենցիա...