Համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի հիմնադրման 55 ամյակին եւ հայ երաժշտարվեստի նվիրյալ հոբելյարներին
Մշակութային
Դեկտեմբերի 1-ին, ժամը` 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հանդիպում եւ համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի հիմնադրման 55 ամյակին եւ հայ երաժշտարվեստի նվիրյալ հոբելյարներին` «Ակադեմիական երաժշտական ֆոլկլորագիտության օջախը. անցած ուղին, ներկան եւ ապագան» խորագրով:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Համերգին կմասնակցեն՝ «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԿԱՐԻՆ» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Անի Հակոբյան), «ՆՈւԲԱՐ» (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան), «ԾՈՎԱԿ» (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անուշ Բալբաբյան) ավանդական երգի-պարի խմբերը:
Մուտքն ազատ է: