Հայաստանը վտանգավոր կենսաբանական, բայց հայեցողական պարտավորություններ կստանձնի
Թեմա
Գործադիրի հավանությանն է արժանացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Հատկանշական է այն, որ ՀՀ ԱԻՆ-ի եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ 2010թ.-ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել` դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով: Մասնավորապես համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
Իսկ այժմ կողմերը համաձայնել են փոփոխություն կատարել համաձայնագրում, եւ պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձնել հայեցողական եւ վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին, որը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ