Կարապետ Պողոսյան. Փոքր հաջողության մասին խոսելը կարծում եմ չի խանգարի այն մեծ կռվին, որի առաջ կանգնած ենք...
Զարկերակ
Սեպտեմբերին սկսել էի մի պրոցես, որը կոչված էր մաքրելու Շիրակի մարզի դատախազությունը, մասնավորապես առաջնահերթ պահանջել էի մարզի դատախազի հեռանալը։
Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն_ում սկսվել էր ծառայողական քննություն մարզի դատախազի և դատախազության աշխատակից, քայլիստ` Հրանտ Մուրադյանի ապօրինի գործողությունները քննելու, որոնք մի քանի ամիս ուղղված էին իմ դեմ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն , քննչական դեպարտամենտում էլ հարուցվել էր քրեական վարույթ
Մոտ 10 օր առաջ պաշտոնանկ արվեց մարզի դատախազ Գ.Գրիգորյանը, երեկ տեղեկացա, որ ծառայողական վարույթի շրջանակներում հեռանում է նաև քայլիստ դատախազ Հ.Մուրադյանը
Կարևոր է, որ այս պահից սկսած այլևս մանր մունր հարցերը իմ տեսադաշտից հեռացված են և կենտրոնանում ենք ամենակարևորին, երկրի թիվ մեկ հանցագործին` կապիտուլյանտին