Թերապևտը նշել է՝ որոնք են արյան խտությունը նվազեցնելու ամենավտանգավոր մեթոդները
Առողջապահական
Արյան խտությունը նվազեցնելու համար ժողովրդական միջոցներ կիրառելն ու ասպիրին ընդունելը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։
Մասնագետի խոսքով՝ բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հետևանքով մահացության ցուցանիշները տևական ժամանակ ասպիրին ընդունած բուժառուների շրջանում։
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ չնայած սրտամկանի ինֆարկտների և գլխուղեղի կաթվածների հաճախականության ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, սակայն ընդհանուր մահացության ցուցանիշն այնուամենայնիվ որևէ կերպ չի բարելավվել, քանի որ ասպիրինի պատճառով աղեստամոքսային արյունահոսությունների տեսքով բարդություններ են առաջացել», - նշել է Չերնիշովան:
Նրա խոսքով՝ ասպիրինը նշանակվում է անոթների հետ կապված խնդիրների դեպքում, սակայն այս դեղամիջոցն ընդունելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել պրոֆիլային մասնագետի հետ։
Բացի այդ, մասնագետը հավելել է նաև, որ ոչ մի դեպքում չի կարելի կիրառել արյան խտությունը նվազեցնող ժողովրդական միջոցներ ու դեղաբույսեր, քանի որ նման միջոցների ազդեցությունը կարող է անկանխատեսելի լինել։