Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ՔՊ-ական օ­լի­գարխ ԱՐ­ՍԵ­ՆՅԱՆ ԳՈՒ­ԳՈՆ զար­մա­նա­լի­ո­րեն փի­լի­սո­փա­յել է ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս «սո­ցի­ա­լա­կան ար­դա­րու­թյուն» կոչ­վող ե­րև­ույ­թի վե­րա­բե­րյալ. «Սո­ցի­ա­լա­կան ար­դա­րու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ճիշտ ա, գրա­վիչ ա, բայց ար­դյու­նա­վետ չի ին­քը: Սո­ցի­ա­լա­կան ար­դա­րու­թյու­նը չի կա­ռուց­վում` հարս­տու­թյուն վե­րա­բաշ­խե­լով, սո­ցի­ա­լա­կան ար­դա­րու­թյան լա­վա­գույն լու­ծու­մը հարս­տու­թյուն ստեղ­ծելն ա, աղ­քատ­նե­րին հարս­տաց­նելն ա, ոչ թե հա­րուստ­նե­րին աղ­քա­տաց­նե­լը՝ իմ կար­ծի­քով»: Զար­մա­նա­լի է, այդ ի՞նչ է պա­տա­հել, որ Գու­գոն հան­կարծ ո­րո­շել է հան­դես գալ ընդ­դեմ «թա­լա­նի՛ր թա­լա­նող­նե­րի» բոլ­շև­ի­կյան լո­զուն­գի, ո­րը քա­նիցս հրա­պա­րակ­նե­րում հնչեց­րել է Նի­կո­լը` ժե­խե­րի ա­կան­ջին «լապ­շա» կա­խե­լիս: Չլի­նի՞ Գռզո­յին «վրա­երթ» ա­նե­լուց հե­տո հի­մա էլ աչք է տնկել Գու­գո­յի փո­ղե­րի վրա... Ին­չև­է, սույն օ­լի­գար­խը փաս­տա­ցի ա­սում է՝ իմ փո­ղե­րին ձեռք մի՛ տվեք, ում ինչ ու­զում եք ա­րեք, կու­զեք՝ հարս­տաց­րեք, կու­զեք՝ աղ­քա­տաց­րեք, բայց փո­ղե­րիս հան­կարծ չկպնեք: Հե­տաքր­քիր է, Է­ռա­տոն այդ ի՞նչ օ­յին է դրել Նի­կո­լի գլխին, որ հի­մա Գու­գոն կան­խավ բա­ցա­կան­չում է «վա՛խ, փո­ղերս»: Ի­հար­կե, ո­րո­շա­կի ա­ռու­մով պո­զի­տիվ է, որ Գու­գոն դեմ է բոլ­շև­իզ­մին, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն չենք տես­նում շարժ` նի­կո­լա­բոլ­շև­իկ­նե­րին տա­պա­լե­լու ուղ­ղու­թյամբ:

Գու­գո­յի ե­րե­սից զար­մա­նա­լի­ո­րեն «քաշ­վեց» թուր­քե­րի առ­ջև խո­նարհ­վող ԼՈՒ­ԼՈՒՆ: Լու­լո­ւի փոր­ձե­րը՝ Ար­սե­նյան Գու­գո­յին պար­զա­բա­նե­լու թան­կար­ժեք կտավ­նե­րի գնա­յին նյո­ւանս­նե­րը, ա­վարտ­վել են նրա հաս­ցե­ին թուր­քե­րին նույն­պես շատ սի­րող Ռու­բեն Ռու­բի­նյա­նի հնչեց­րած ծաղ­րա­կան ռեպ­լի­կով. «Տի­կի՛ն Բա­դա­լյան, ձեր կյան­քում թան­կար­ժեք կտավ տե­սե՞լ եք, որ քննար­կում եք»: Լու­լո­ւի տե­սած սա­կա­վա­թիվ կա­տե­գո­րի­ա­նե­րի մեջ չխո­րա­նանք` 18+ տի­րույ­թի ռիս­կե­րից խու­սա­փե­լու նկա­տա­ռու­մով, սա­կայն Ռու­բի­նյա­նը տվյալ պա­րա­գա­յում զար­մա­նա­լի­ո­րեն հաս­տա­տեց այն կա­նո­նը, որ փչա­ցած ժա­մա­ցույցն էլ օ­րը եր­կու ան­գամ ճիշտ ժա­մա­նակ է ցույց տա­լիս: Ա­յո՛, Ռու­բոն ի­րա­վա­ցի էր` Լու­լուն խո­սում է բա­նե­րից, ո­րոն­ցից ո­չինչ չի հաս­կա­նում... Ռսի ա­սած` «и смех, и грех», որ իր վար­ժա­պե­տի կող­մից «մարտն­չող անգ­րա­գետ» ո­րակ­ված Լու­լուն մի­լի­ար­դա­տեր մե­կին բա­ցատ­րում է, թե թան­կար­ժեք կտավն ինչ է: Նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող է խրատ տալ ՔՊ-ական­նե­րի կող­մից շատ սիր­ված Սո­րոս պա­պի­ին, թե ինչ­պես բազ­մա­պատ­կել սե­փա­կան ֆի­նան­սա­կան կա­րո­ղու­թյու­նը: Դե, ե­թե ՔՊ-ական­նե­րը հու­մո­րի զգա­ցու­մից իս­պառ զուրկ չլի­նե­ին, ա­պա թե­րևս ծի­ծա­ղից տակ­նե­րը «լու­լու» կա­նե­ին:

Մեծ Բրի­տա­նի­ա­յում էլ ոս­տի­կա­նու­թյու­նը ձեր­բա­կա­լել է մի ե­րի­տա­սար­դի, ո­րը Լու­տո­նում զբոս­նե­լիս ձու է նե­տել ՉԱՐԼԶ III ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐԻ կող­մը: Բեդ­ֆորդ­շի­րի ոս­տի­կա­նու­թյու­նը հայտ­նել է, որ 20-ն անց կաս­կա­ծյա­լը կա­լա­նա­վոր­ված է սո­վո­րա­կան հար­ձակ­ման կաս­կա­ծան­քով այն բա­նից հե­տո, երբ ա­ռա­վո­տյան ձեր­բա­կալ­վել է Սուրբ Գե­որ­գի­ի հրա­պա­րա­կում: Անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը թա­գա­վո­րին ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­ռաց­րել են քա­ղա­քա­պե­տա­րա­նի մոտ գտնվող բազ­մու­թյու­նից: Դե ինչ ա­սես այդ ե­րի­տա­սար­դին. Ա՛յ տղա, զար­մա­նա­լի է, ին­չո՞ւ ես ձու նե­տում, չէ՞ որ Չարլ­զը ի­րա­կան թա­գա­վոր է` Վին­ձոր­նե­րի ար­քա­յա­կան տոհ­մից, նա քո հա­մար հո ինչ-որ Նի­կոլ չի՞... Չէ, բրի­տա­նա­ցիք լրիվ դեգ­րա­դաց­վել են` Լոն­դո­նի կե­սը կա՛մ Մու­հա­մեդ է, կա՛մ Ա­լի, բա­նը հա­սավ ոչ բրի­տա­նա­ցի վար­չա­պետ ու­նե­նա­լուն, բրի­տա­նա­կան պահ­պա­նո­ղա­կա­նու­թյան հայ­հա­յը գնա­ցել է, վայ­վայն է մնա­ցել` աշ­խար­հով մեկ բրի­տա­նա­կան դես­պա­նատ­նե­րի տա­նի­քին ԼԳԲՏ դրոշ են տնկում... Հի­մա էլ այդ տղան ա­պա­ցու­ցեց, որ կո­րել է պատ­կա­ռան­քը թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի հան­դեպ: Զար­մա­նա­լի է` էդ խել­քով բրի­տա­նա­ցիք ինչ­պե՞ս են մին­չև հի­մա հա­վակ­նում աշ­խա­րհին տի­րե­լու:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ