⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Երբեք խնդիր չեմ ունեցել Ռոնալդուի հետ, ավելին՝ նա էր լուծում իմ խնդիրները. Անչելոտի

Սպորտ

Կարլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի`  Պորտուգալիայի հավաքականում լիարժեք խաղաժամանակ չստանալու մասին.

«Ես չտեսա այս խաղը, որովհետև թոռներիս հետ պիցցա էի ուտում: Նա մնացե՞լ է պահեստայինների նստարանին, հետո ի՞նչ։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է,  նա հավանաբար կարծում է, որ դեռ 20 տարեկան է, քանի որ այդքան լավ է հոգ է տանում իր մարմնի մասին: Բայց այդ թիմում շատ լուրջ մրցակցություն կա։

Ես երբեք խնդիր չեմ ունեցել Ռոնալդուի հետ, ավելին՝ նա էր լուծում իմ խնդիրները։ Կարո՞ղ է խնդիր լինել այն տղան, ով մեկ խաղում միջինը մեկ գոլ է խփում: Ինձ համար շատ հեշտ էր աշխատել նրա հետ»,- Corriere dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը, ով Ռոնալդուի հետ աշխատել է մադրիդյան ակումբում 2013-2015 թվականներին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ