Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

Արցախում այսօր ստեղծված իրավիճակը` Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք. Դերենիկ Խաչատրյան

Վերլուծություն
Մինչ Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» վերնագրով, բայց իրականում Հայոց Ցեղասպանության թեման ինչ որ նորարարական տեխնոլոգիաների լույսի ներքո քողարկելու ակնհայտ մտայնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ դե ֆակտո իշխանությունները փորձում են կոտրել «թուքրի» կերպարի նկատմամբ հայ ժողովրդի շրջանում օբյեկտիվորեն ձևավորված բացասական ընկալումը, Արցախի մեր հայրենակիցների համար արդեն մի քանի ժամ է թուրքերի կողմից փակվել է Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Սակայն մի կողմ թողնեմ հարցի բոլոր հուզական կողմերը և անդրադառնամ մի շատ կարևոր հանգամանքի, որը հախուռն լրահոսի պայմաններում կարող է շատերի աչքից վրիպել։ Ակնհայտորեն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների հերթական սադրանքի համատեքստում ՌԴ նախագահը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այդ հեռախոսազրույցների վերաբերյալ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների դիտարկումը երևան է բերում մեզ համար ևս մեկ շատ վտանգավոր միտում։
Այսպես, տարածված պաշտոնական հաղորդագրությունների տեքստում Ալիևի հետ զրույցի մասով Կրեմլը հստակ շեշտում է նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների գործնական ասպեկտների քննարկումը (http://kremlin.ru/events/president/news/70066), մինչդեռ հայկական կողմի հետ հեռախոսազրույցի արձանագրության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարության ուղիղ հիշատակում չկա(http://kremlin.ru/events/president/news/70069)։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո միակ եռակողմ փաստաթուղթն է, որն ուղղակիորեն առնչվում է Արցախին։
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության և վերջիններիս «համառ ջանքերի» արդյունքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն անդրադառնում է Արցախի խնդրին, Մոսկվայի կողմից դիտարկվում է ռուս-ադրբեջանական օրակարգի շրջանակներում, իսկ հայ-ռուսական օրակարգը ավելի նեղացվում է՝ ապաշրջափակում, սահմաննաերի անվտանգություն։ Սա լիովին տեղավորվում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ, երբ փորձ է արվում Արցախի հարցը ներկայացնել զուտ Արցախ-Ադրբեջան ուղիղ շփումների տիրույթում, այն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ արցախցիների անվտանգության երաշխիքների առումով ձեռքերը լվալ և ողջ պատասխանատվությունը դնել ռուս խաղաղապահների վրա։
Հատկանշական է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն հիշատակվում են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների մասին։ Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ «Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../):
Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արցախի հարցում Հայաստանի գործող դե ֆակտո իշխանությունների երկիմաստ վարքագիծը շարունակվում է․ մի կողմից ամեն ինչ անել՝ Արցախի հարցից ձեռքերը լվանալու, այն Ադրբեջան-Արցախ-ՌԴ տիրույթում դիտարկելու համար, մյուս կողմից սեփական հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իշխանությունը շարունակում է զբաղվել Արցախի ճակատագրով և բարձրաձայնում է արցախցիների խնդիրները։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է հայտարարել, «ես Արցախի հետ կապ չունեմ» ու հետո միջազգային գործընկերների մոտ խոսել Արցախին վերաբերող ինչ-ինչ հարցերից, սակայն ակնհայտ է, որ այդ պարագայում ոչ ոք քո խոսքերին լուրջ չի վերաբերվելու, ինչը և արտահայտվում է երրորդ կողմի պաշտոնական գրագրության մեջ։






Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top