⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հիմա սոցցանցերում ինձ դավաճան են ասում. Կովալենկոն` Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժելու մասին

Սպորտ

Ռուսական «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչու է հրաժարվել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

«Սա բարդ հարց է։ Եվ որոշում կայացնելը նույնքան դժվար էր: Ծնողներիս հետ եմ խորհրդակցել և որոշում կայացրել: Կարծում էի, որ Ռուսաստանից հեռանալը նման դժվարին ժամանակաշրջանում ճիշտ չէ։ Հակառակ դեպքում, տպավորություն կլիներ, որ ես Հայաստանի համար թողեցի բոլոր նրանց, որոնք հավատում և աջակցում էին ինձ։  Հիմա սոցցանցերում ինձ շատ բան են գրում, դավաճան են ասում: Ես իսկապես չեմ սիրում դրանք կարդալ: Մարդկանց կարելի է հասկանալ՝ նրանք ուզում են, որ ես շարունակեմ պապական տոհմը։ Բայց պապիկս խաղացել է ԽՍՀՄ-ի, ոչ թե Հայաստանի հավաքականում,-նշել է հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ