Վերակենդանացման բաժանմունքում ունենք 11 բուժառու, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Ինչ է կատարվում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում
Հանդիպում
«Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին ստացիոնար բուժման մեջ են գտնվում շուրջ 123 բուժառու, որից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր` անհապաղ Երեւան տեղափոխման ցուցում կա»,-Ստեփանակերտի հիվանդանոցում առկա վիճակը ներկայացնելով, ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը:
Բկ-ի տնօրենի փոխանցմամբ.
-Հիվանդանոցը ունի հնարավորություն դիզվառելիքի հաշվին շենքի ջեռուցումը ապահովվելու, այս պահին դեռ ջեռուցման խնդիր չունենք, թե ինչքան կձգենք` դժվարանում եմ ասել: Որովհետեւ առկա ջեռուցման համար բավականին մեծքանակությամբ դիզվառելիք է օգտագործվում, որպեսզի վիրահատարաններում անհրաժեշտ ջեռուցում ապահովվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ