6 փոքրիկ, որոնց մեջ կա 1 ամսական նորածին, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է ներկայացնում
Առողջապահական
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի ջեռուցումը այս պահին իրականացվում է էլեկտրական սալիկներով, մանկական բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում տասնյակ երեխաներ։ Այս մասին անդրադառնալով այս պահին Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում առկա իրավիճակին, մեզ հետ զրույցում ասաց մանկական հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքումյանը, ընդգծելով.
-Վեց փոքրիկ, որոնց մեջ կա մեկ ամսական նորածին, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Փառք Աստծո այս պահին մեր միջոցներով կարողանում ենք համապատասխան օգնություն ցուցաբերել։ Դեղորայքի խնդիր եւս այս պահին դեռ չունենք, բայց չգիտենք, թե որքան ժամանակ։