Սպասել, ակնկալել եւ հուսալ կարող ենք միայն թուրքերին քարտ-բլանշ տված այս պանթյուրքիստին իր խմբակով հանդերձ, իշխանությունից հեռացնելուց հետո. Գևորգ Գևորգյան
Թավշյա տեռոր
Այո, 44 օրյա պատերազմը ավելի շուտ էր հնարավոր կանգնեցնել, (իսկ ըստ իս կարող էր եւ չլինել) այնպես ինչպես հնարավոր էր Լաչինի միջանցքը տեռորիստ «բնապահպաններով>> չփակել, չկտրել 120000 հայի կյանքի ճանապարհը, եթե Հայաստանի իշխանության նպատակը լիներ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության պետականության պաշտպանությունն ու հզորացումը։ Բայց քանի որ, տարածաշրջանային զարգացումների հունը էրդողան-ալիեւ-նիկոլ եռյակը ակնհայտ համառությամբ փորձում է տանել դեպի ՆԱՏՕ ական, ցեղասպան թուրքիա, ապա բնական է, որ Լաչին էլ կփակեն, Սյունիք էլ կմտնեն, Նախիջեւանից էլ կխփեն, բոլոր հնարավոր միջոցներն էլ գործի կդնեն ինչպես Արցախին ու Սյունիքին, այնպես էլ Հայաստանին տիրանալու համար։ Սա սրանց ծրագիրը։ Պատրանքներ են այս իրավիճակում հօգուտ մեզ ինչ-որ բանի սպասելը։ Սպասել, ակնկալել եւ հուսալ կարող ենք միայն թուրքերին քարտ-բլանշ տված կոկորդիլոսի արցունքներ թափող այս պանթյուրքիստին , իր խմբակով հանդերձ, իշխանությունից հեռացնելուց հետո։
Լաչինը Արցախի կյանքի ճանապարհն է, իսկ սրանց հեռացնելը համայն Հայության։
Ստեղծված իրավիճակում իրատեսական է միայն մի բան խամաճիկի փոխարեն ունենալ պատերազմի ու խաղաղության արժեքը հասկացող, մեր պետության սկզբունքներին տեր բանակցող ։
Հ.Գ. գնդակն իրավունք ու°նի տշվելուց բողոքել...