Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

ԵՄ-ն իրավունք չուներ լռել.Ար­ցա­խում 120.000-ից ա­վե­լի մարդ պա­տան­դի կար­գա­վի­ճա­կում է հայտն­վել` Ադր­բե­ջա­նի քմա­հա­ճույք­նե­րի պատ­ճա­ռով. ԱՀ ՄԻՊ

Հանդիպում

Եվ­րա­մի­ու­թյու­նը, լի­նե­լով մար­դու ի­րա­վունք­նե­րի եւ ա­զա­տու­թյուն­նե­րի վրա հիմն­ված կա­ռույց, ի­րա­վունք չու­նի լռել այն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին, ո­րն ի­րա­կա­նաց­նում է Ադր­բե­ջան­ը` Ար­ցա­խի նկատ­մամբ: «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ է հայտ­նել Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան ԳԵ­ՂԱՄ ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱ­ՆԸ` Հա­յաս­տա­նում Եվ­րա­մի­ու­թյան պատ­վի­րա­կու­թյան գրա­սե­նյա­կի դի­մաց ի­րա­կա­նաց­ված բո­ղո­քի ակ­ցի­ա­յից հե­տո.

— Եվ­րա­մի­ու­թյու­նը, որն աշ­խար­հում մար­դու ի­րա­վունք­նե­րի եւ ա­զա­տու­թյուն­նե­րի վրա հիմն­ված կա­ռույց է, ինչ­քա­նով որ մենք գի­տենք: Ո­րով­հե­տեւ այդ­պես է ԵՄ-ն ներ­կա­յա­նում աշ­խար­հին: Ու այ­սօր ի­րա­վունք չու­նի լռել այն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, այն հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին, ո­րը վա­րում է Ադր­բե­ջանն Ար­ցա­խի նկատ­մամբ: Եվ­րո­պա­կան մի­ու­թյու­նը պետք է հաս­կա­նա, որ այ­սօր Ար­ցա­խում 120.000-ից ա­վե­լի մարդ պա­տան­դի կար­գա­վի­ճա­կում է հայտն­վել` Ադր­բե­ջա­նի քմա­հա­ճույք­նե­րի պատ­ճա­ռով:

Եվ­րո­պա­կան մի­ու­թյու­նը, որն այ­սօր մաս­նակ­ցում է հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին, հա­մե­նայն­դեպս, ջան­քեր է ներդ­նում, պետք է հաս­կա­նա, որ, չե­զո­քու­թյուն պա­հե­լով, ուղ­ղա­կի նպաս­տում է, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով խախտ­վեն:

Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ