⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ծննդյանս օրվա ամենալավ նվերը կլինի խաղաղություն և Արցախ տանող ճանապարհի բացումը

Սպորտ

Այսօր, դեկտեմբերի 15-ը, մեր անվանի ծանրամարտիկ, Ծանրամարտի Հայաստանի, Եվրոպայի մեծահասակների առաջնությունների չեմպիոն, Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, ծնունդով Էջմիածնի շրջանի  Գեղակերտ գյուղից ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է, 27-րդ տարեդարձն է նշում ։ Միջազգային կարիերան սկսել է 2011 թվականին պատանեկան աշխարհի առաջնությունում, գրավել երրորդ հորիզոնականը։ 2012֊ին մասնակցելով Եվրոպայի պատանիների առաջնությանը, տղամարդկանց 77 կգ քաշային կարգում գրավել է 1֊ին պատվավոր հորիզոնականը։ Այս օրերին, Անդրանիկը գտնվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, մասնակցում ծանրամարտի աշխարհի առաջնությանը, նա մրցումային 6֊րդ օրը A խմբում հանդես եկավ, երկամարտի 352 կգ արդյունքով Կարապետյանը 12֊րդն է։ Պոկում վարժությունում գրանցել է 166 կգ արդյունք, իսկ 186կգ։ Ափսոս, վնասվածքի պատճառով այսպես է ստացվել։

Iravunk.com-ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ օրվա հոբելյարի մեր անվանի ծանրորդ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ.

«Առիթից օգտվելով, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր ինձ այդքան  գրում են, զանգահարում, բարեմաղթանքներ հղում, անչափ շնորհակալ եմ ու  զգացված եմ բոլորից։ Իմ ծննդյան օրվա ամենալավ նվերը կուզենամ լինի խաղաղություն, ես լինելով այստեղ, շատ եմ անհանգստանում մեր հայրենակիցների համար, կուզենամ, որ Արցախ տանող ճանապարհը բացվի, վերականգնվի գազամատակարարումը, լավ լինի ամեն ինչ»։

Խոսելով մրցաշարի մասին, Անդրանիկը նշեց, որ վնասվածքն է իրեն խանգարել, կապաքինվի ու հաջորդ տարի ավելի լավ կլինի։  Շնորհավորենք Անդրանիկին մաղթենք առողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ սպորտում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ