Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ժե­խի և թշնա­մու աչ­քը լույս` ԿԳՄՍ նա­խա­րար է նշա­նակ­վել Նժդե­հի և նժդե­հա­կա­նու­թյան ո­խե­րիմ թշնա­մի, թրքա­պաշտ ԺԱՆ­ՆԱ ԱՆԴ­ՐԵ­Ա­ՍՅԱ­ՆԸ, ինչն օ­րի­նա­չափ է, այլ ոչ թե` զար­մա­նա­լի: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ՀՀԿ-ական Ար­թուր Թով­մա­սյա­նը. «Այս սու­բյեկ­տը, ժա­մա­նա­կին սնվե­լով տար­բեր սո­րո­սա­կան ՀԿ-նե­րից տա­նում էր հա­կա­հայ­կա­կան և հա­կազ­գա­յին քա­րոզ­չու­թյուն, ին­չը տվեց իր պտուղ­նե­րը. տե­ղի ու­նե­ցավ հայ Ազ­գի դեգ­րա­դա­ցում, իսկ նա, ի­հար­կե, նշա­նակ­վեց կրթու­թյան նա­խա­րար, որ ա­վար­տին հասց­նի այն պղծու­թյու­նը, ո­րը քա­րո­զել է ժա­մա­նա­կին՝ ան­դեմ, ան­գեն, անսկզ­բունք հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նա­լը: Նա իր հար­ցազ­րույ­ցում ա­սում է. «…Մենք 21-րդ դա­րում ենք և նժդե­հա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը վտան­գա­վոր է…», սույն օ­բյեկ­տին և սրա նման­նե­րին ու­զում եմ հստակ ա­սել՝ վտան­գը դուք և ձեր անսկզ­բունք տե­սակն է, դուք այն չմար­դիկ եք, ո­րոնք ապ­րում են մեկ սկզբուն­քով՝ «որտեղ հաց (փող), այն­տեղ կաց...», և ձերպես­նե­րին մեր հա­սա­րա­կու­թյու­նը պետք է պար­սա­վան­քի ար­ժա­նաց­նի: Հա, ի դեպ, այ­սօր ձեր կուռք ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը ստո­րագ­րել է երկ­րում մի­ա­սեռ ա­մուս­նու­թյուն­նե­րը ճա­նա­չող օ­րեն­քը, սա է ձեր 21-րդ դա­րի սկզբուն­քը...»: Դե ինչ, հու­սանք, որ կհասց­նենք ժա­մա­նա­կին իշ­խա­նազր­կել թրքա­հար­ճե­րի այս ողջ բո­լու­կին, և սույն եր­կո­տա­նին չի հասց­նի պղծել մեր դպրոց­ներն ու նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը:

Ար­ձա­գան­քե­լով Ար­ցա­խի կա­տա­րյալ շրջա­փակ­մա­նը և հու­մա­նի­տար ա­ղե­տի վտան­գին` զար­մա­նալի բան է ա­սել տխրահռ­չակ ՀՈ­ՎԻԿ Ա­ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ. «Ի՞նչ են ու­զում ար­ցախ­ցի­նե­րը, Ադր­բե­ջա­նին պա­տե­րա՞զմ հայ­տա­րա­րենք, թող ա­սեն ի՞նչ ա­ռա­ջարկ ու­նեն, մենք կմտա­ծենք, կամ պա­տե­րազմ կհայ­տա­րա­րենք, կամ հրա­ժա­րա­կան կտանք: Ո՞նց կա­րե­լի է ա­սել, թե ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­չինչ չեն ա­նում, դա աղ­ճատ­ված մո­տե­ցում է, նման մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին չեմ ցան­կա­նում պա­տաս­խա­նել»: Այս հայ­տա­րա­րու­թյա­նը չպետք է թե­թև նա­յել` վկա­յա­կո­չե­լով հայ­տա­րա­րո­ղի սա­կա­վամ­տու­թյու­նը: Հի­շո՞ւմ եք թուրք Նի­կո­լի խոս­քը, թե լճի մեկ եր­րոր­դի հա­մար հո չենք պա­տե­րազ­մե­լու... Հի­մա էլ այս երդմ­նու­րաց դաշ­նակ­ցա­կա­նի (դաշ­նակ­ցա­կան­նե­րը նախ­կին չեն լի­նում, լի­նում են եր­դումն ու­րա­ցած­ներ) շուր­թե­րով կա­պի­տու­լյանտն ա­վե­լի հրե­շա­վոր միտք է ա­ռաջ բրթում` հո ցե­ղաս­պան­վե­լու վտան­գի տակ գտնվող ՀՀ 120 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար չենք պա­տե­րազ­մե­լու: Քա­րոզ­չու­թյան այս տեխ­նո­լո­գյան կոչ­վում է Օ­վեր­թո­նի պա­տու­հան, և տվյալ պա­րա­գա­յում Հո­վի­կի մի­ջո­ցով այդ պա­տու­հա­նից գեշ մի­ջան­ցա­հո­վիկ (сквоз­няк) է փչում:

Իսկ փաս­տա­բան ՏԻԳ­ՐԱՆ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ թե­և փոքր-ինչ կո­պիտ, բայց բա­ցատ­րել է այն զար­մա­նա­լի ի­րո­ղու­թյու­նը, թե ինչ­պես են ծլել Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի պես բե­րան լո­ճող­նե­րը. «Երեք օր է, ինչ ադր­բե­ջան­ցի­նե­րը փա­կել են դե­պի Ար­ցախ տա­նող ճա­նա­պար­հը` փաս­տա­ցի այն ամ­բող­ջու­թյամբ շրջա­փա­կե­լով: Կնե­րեք ի­հար­կե, իսկ ին­չո՞ւ չպետք է փա­կե­ին: Իսկ ին­չո՞ւ պետք է հա­յե­րին լուրջ ըն­դու­նեն կամ մար­դու տեղ դնեն: Չէ որ հա­յե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ինքն ի­րեն չի հար­գում և ինքն ի­րեն մարդ չի հա­մա­րում՝ ա­պա­ցույ­ցը 2021 թվա­կա­նի հու­նի­սի այ­լա­սեր­ված, մա­զո­խիստ քվե­ար­կու­թյու­նը: Մի հատ ձեզ կող­քից նա­յեք, ան­գամ ծի­ծա­ղե­լու չեք, այլ պար­զա­պես զզվե­լի եք՝ ձեր բ...ի տղա ղե­կա­վա­րի հետ մի­ա­սին: Ո­րև­է հար­գանք չի ա­ռա­ջաց­նում նա­և սրա-նրա դի­մե­լը այդ ճա­նա­պար­հը բա­ցե­լու հա­մար, մա­նա­վանդ, որ լուրջ կենտ­րոն­նե­րում գի­տեն, որ ճա­նա­պար­հը փակ­վել է ձեր իսկ ղե­կա­վա­րու­թյան հա­մա­ձայ­նու­թյամբ»: Ա­վե­լաց­նե­լու բան չկա, ախ­տո­րո­շու­մը ճշգրիտ է, և ան­թա­սիբ զանգ­վա­ծը նա­և լե­ղա­ճաք է լի­նե­լու փաս­տա­բա­նի այս եզ­րա­հան­գու­մից. «Արցա­խի ճա­նա­պար­հը պետք է բա­ցի Հա­յոց բա­նա­կը և վերջ»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ