Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ստամբուլյան կոնվեցիան բացարձակ տեղ չունի ՀՀ-ում, այն հակաստվածային եւ հակաիրավական է

Իրավական

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Շատերը կարծում են, որ դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։ Այնպես որ Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի։ Հիշեցնենք վերը նշված կոնվեցիան պահանջում է երրորդ սեռի գոյության ամրագրումը։

Ստամբուլյան կոնվեցիայի դրույթների եւ դրա տակ թաքնված ականների մասին մեզ հետ զրույցում փակագծեր է բացել Լեւ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ․

-Նախ ցանկանում եմ արձանագրել, որ Ստամբուլյան կոնվեցիայում կա գենդեր իրավական հասկացողությունը, շատերին թվում է, որ գենդեր նշանակում է տղամարդու եւ կնոջ հավասարություն։ Մինչդեռ դա այդպես չէ, գենդերային հավասարությունը իրենից ենթադրում է լեսբուհիների, նույնասեռականների, տրանսգենդերների հավասարությունը, որը բավականին վտանգավոր է։ Ավելին, այ կոնվեցիոն դրույթները հակասում են ՀՀ հիմնական օրենք Սահմանադրությանը, ինչո՞ւ, որովհետեւ մեր հիմնական օրենք Սահմանադրության մեջ ամրագրված է տղամարդու եւ կնոջ ամուսնությունը, մինչդեռ տվյալ կոնվեցիայով բերում են հավասարության դաշտ վերը նշված կատեգորիայի անձանց, ինչը  հղի է վտանգներով բխող բոլոր իրավական հետեւանքներով։

Փաստաբանի պնդմամբ․

-Այստեղ մեծ դեր ունեն անելու պետական լիազոր մարմինները, որովհետեւ այն հակասում է ՀՀ Մայր օրենքին, այստեղ անելիք ունեն նաեւ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, եւ նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, որովհետեւ եկեղեցին ունի իր հեգեմոն նշանակությունը բոլոր ասպեկտներում։

Ամփոփելով խոսքս պետք է արձանագրեմ, որ Ստամբուլյան կոնվեցիան բացարձակ տեղ չունի ՀՀ-ում, որովհետեւ այն հակաստվածային եւ հակաիրավական է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ