⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱԱ. - 2022 Խորվաթիան բրոնզե մեդալակիր

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։

2։1 հաշվով հաղթեցին խորվաթները, երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Արդեն 7֊րդ րոպեին, խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20֊ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը, դարձավ գոլի հեղինակ։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33֊ամյա հարձակվող Իվան Պերեշիչը։ Ընդամենը 2 րոպե անց, Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։

Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23֊ամյա պաշտպան Աշրաֆ Դարին։ 42֊րդ րոպեին Խորվաթիայի 2֊րդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29֊ամյա հարձակվող Միսլավ Օրշիլը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29֊ամյա հարձակվող Մարկո Լիվայան։ 2֊րդ խաղակեսում, որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Հիշեցնենք, որ  կիսաեզրափակչում Խորվաթիան 0։3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0։2 հաշվով պարտություն էր կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ