Ձեր ճակատներից 5000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք. Շարմազանով
Թավշյա տեռոր
Եւ Շուշիի, եւ Հադրութի, եւ Լաչինի, եւ Գորիս-Կապան ճանապարհի, եւ Սեւ լճի հանձնման պատասխանատուն ու մեղավորը դուք եք՝ կապիտուլյանտներ։
Փաշինյանի ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է։
Հայաստանից օկուպացված 150 քառ.կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք։
Բա ինչու՞ տվեցիք։
Սեւ լճի, Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի թշնամուն տալու պատախանատուն ո՞վ է։
Իսկ Բերձորի ու Աղավնոյի հանձնելու պատասխանատուն ո՞վ է։
Դուք եք... Նիկոլն ու դուք, կապիտուլյանտներ։
Հ.Գ. Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք:
https://t.me/eduardsharmazanov/1953