Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի. Փորձագետ Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«Հրապարակ». Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն զբաղված է ՏԻՄ-երով

Մամուլի տեսություն

Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։

Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ Եվ որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն կարողանա զավթել Սիսիանը, նախ որոշել են զավթել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Սիսիանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ ինչպես նախընտրական կամպանիան, այնպես էլ հանձնաժողովների ձեւավորումը կառավարում է սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն՝ իր մերձավորներով։ Նրանք ամեն ինչ արել են, որ հանձնաժողովում յուրայիններ ընդգրկվեն, սակայն նախագահի հարցում չեն հաջողել։ Դեկտեմբերի 17-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը խաղաղ չի անցել։

Հանձնաժողովի համբարձումյանական թեւը դեմ է քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին, սակայն նա ընտրվել է՝ 5 քվե ստանալով։ ԸԸՀ նախկին կազմից նա միակն է, որ ընդգրկվել է հանձնաժողովում, մյուսները փոխվել են։ Սակայն Համբարձումյաններն ամեն ինչ արել ենլ, որ նախագահ դառնա Արմինե Անդրանիկյանը, ով նախագահի տեղակալ է ընտրվել։ Սա նշանակում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հույսը դրել է ընտրակեղծարարության վրա, այլապես ինչու են միջամտում հանձնաժողովների ձեւավորման:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ