Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Հոգեկան հիվանդը ո՞նց է երեք շան թուլա ունեցել. Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հորը՝ Սեւակ Մելիքսեթյանին ապրելու ուժ տալիս է անհագ վրեժը. «Ես պիտի իմ աչքերով տեսնեմ, թե ինչ պատժի են արժանանում ընտանիքս ինձանից խլող շակալները»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը:

-Ասո՞ւմ են, որ ոճրագործները Ձեր ընկերներն էին:

-Շատ բան են ասում, էնպիսի հեքիաթներ եմ լսում, որ ապշում եմ: Առաջին տականքին ճանաչում եմ, որպես գյուղի մարդ, չնայած էլ ինչ մարդ` անասուն: Երկրորդի հետ էլ մոտիկություն է եղել` ի՞նչ ընկերությունը, ընկերը կմտներ ընտանիքս, ընկերը ընտանիքիս վերջ կտար, ընկերը...

-Ասում են, որ ոճրագործներից մեկը ունի հոգեկան խնդիրներ, Դուք նկատե՞լ եք նրա մոտ հոգեկան խնդիրներ:

-Մեր Հայաստանում իր ա պես հոգեկան հիվանդները կազմում շուրջ 70 տոկոս, բանակից ազատվելու համար դառնում են հոգեկան հիվանդ, ինչ հոգեկան հիվանդ: Հոգեկան հիվանդը ո՞նց է ամուսնացել, երեք շան թուլա ունեցել, տենց հոգեկան հիվանդ կարող են ինձ ցույց տալ:

-Ասում են, որ գողության համար են հայտնաբերվել:

-Երբ պետք է եղավ, ժամանակը եկավ, սաղ կիմանան, թե ովքեր են էդ տականքները: Ես շատ բան չեմ ուզում խոսել: Էդ օրը խոսել եմ ընտանիքիս հետ, պառկում էին քնելու, ինչ իմանային, որ րոպեներ հետո էդ պիղծերը մտնելու են տունս...Էսօր շատ բան են խոսում, ասում են արտաշիրիմում է արվել, բայց ես ոնց կարող եմ թողնել, որ էրեխեքիս հոգիները հիմա էլ արտաշիրիմումով խաթարվի, բացառվում է: Ինձ էսօր միայն ուժ է տալիս է տականքների վերջը տեսնելը:

-Ոճրագործների ընտանիքները գյուղո՞ւմ են:

-Իհարկե ո՛չ, իրանք ո՞նց կարող են գյուղ մտնել, բացառված է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ