Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

Անկարան կարո՞ղ է ռազմական «ձեռնոց նետել» Մոսկվային

Միջազգային

Ա­մեն դեպ­քում, երբ գնա­լով ակն­հայտ է դառ­նում, թե ինչ սի­րա­խա­ղեր է Ա­րեւ­մուտ­քը սկսել Ա­լի­ե­ւի հետ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=244377&l=am), ա­պա դա ար­դեն իսկ եր­կու ա­ռանց­քա­յին գոր­ծո­նի մա­սին է խո­սում: Նախ, այն գլո­բալ շա­հե­րը, ո­րոնք Ա­րեւ­մուտքն ի ցույց է դնում Հա­րա­վա­յին Կով­կա­սում (եւ ոչ մի­այն)` շեշ­տը դնե­լով Ադր­բե­ջա­նի վրա, ար­դեն իսկ նա­խա­տե­սում է տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի հա­մար ստո­րա­դա­սա­կան դիրք: Ար­դյուն­քում, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, Եվ­րո­պան այս պա­հին պարզ ցույց տվեց, որ թքած ու­նի, թե ինչ կկա­տար­վի ար­ցա­խա­հա­յու­թյան հետ, թե­եւ շա­րու­նա­կե­լու են Նի­կո­լին պար­տադ­րել` ա­րեւմ­տյան թե­ւի վրա խա­ղալ:

Եվ երկ­րոր­դը, նման գոր­ծըն­թա­ցի հա­մար Ադր­բե­ջա­նը ու­զած-չու­զած սկսում է գոր­ծել հա­կա­ռու­սա­կան եւ հա­կա­ի­րա­նա­կան դաշ­տում: Այս դեպ­քում ՌԴ-Իրան ա­ռանց­քի հա­մար եւս է­ա­կան նշա­նա­կու­թյուն է ստա­նում Հա­յաս­տանն այդ տի­րույ­թում պա­հե­լը, եւ, բնա­կա­նա­բար, նո­րից ճնշում­ներն ուղղ­վում են Նի­կո­լին:

Այս­պի­սով, ի՞նչ է ու­զում Ա­րեւ­մուտ­քը մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Դա կար­ծես թե ակն­հայտ է` մտա­ծում են Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յից` Ադրբե­ջան եւ այն­տե­ղից էլ Թուր­քի­ա­յով Եվ­րո­պա գազ տա­նե­լու ու Ռու­սաս­տա­նից գա­զա­յին կախ­վա­ծու­թյու­նը վե­րաց­նե­լու մա­սին: Ու հաս­կա­նա­լի է, որ դրա­նով նա­եւ վե­րահս­կո­ղու­թյան տակ կպա­հեն չի­նա­կան եւ հնդկա­կան կո­մու­նի­կա­ցի­ոն մե­գած­րագ­րե­րը` «Մե­տաք­սի ու­ղին» եւ «Հյու­սիս-Հա­րա­վը»: Իսկ Թուր­քի­ա­յի հա­մար այս ա­մե­նը, որ­պես «պրիզ», նա­եւ պան­թուր­քիս­տա­կան ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը կդառ­նա:

Այս­պի­սով, պա­տա­հա­կան չէ, որ ար­դեն իսկ ո­րո­շա­կի հրա­պա­րա­կա­յին սրա­ցում­ներ են նկատ­վում մի կող­մից` թուրք-ռու­սա­կան եւ մյուս կող­մից` թուրք-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, որն ակ­տի­վո­րեն փոր­ձում է թե­ժաց­նել Ա­րեւ­մուտ­քը: Ընդ ո­րում, թուրք-ռու­սա­կան սրա­ցում­նե­րը եւս սկսել են հրա­պա­րա­կա­յին հար­թակ դուրս գալ: Այս­պես, նա­խօ­րե­ին ՌԴ-ից, Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր­նե­րի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րու­թյու­ններ լսվե­ցին, որ ոչ մի դեպ­քում թույլ չեն տա Անդր­կաս­պյան գա­զա­տա­րի կա­ռու­ցու­մը Թուրք­մենս­տա­նից` Ադր­բե­ջան: Գրե­թե ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց Ան­կա­րան` Թուր­քի­ա­յի է­ներ­գե­տի­կա­յի եւ բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյան տես­քով, թե աշ­խա­տան­քա­յին խումբ են ստեղ­ծե­լու՝ Թուրք­մենս­տա­նից Եվ­րո­պա բնա­կան գա­զի ա­ռաք­ման «Ճա­նա­պար­հա­յին քար­տեզ» մշա­կե­լու հա­մար:

Սա­կայն այս­տեղ բո­լորն են հաս­կա­նում, որ ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից այս հար­ցը հե­ռան­կար չու­նի: Նման գա­զա­տա­րը կա­րող է մի­այն Կաս­պից ծո­վով անց­նել, ո­րի կար­գա­վի­ճա­կի մա­սին փաս­տաթղ­թի հա­մա­ձայն, ո­րը ստո­րագ­րել են մերձ­կաս­պյան հինգ երկր­նե­րը, նրանք բո­լո­րը պետք է հա­մա­ձայ­նեն բնա­պահ­պա­նա­կան անվ­տան­գու­թյան ա­ռու­մով զգա­յուն նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար: Իսկ գա­զա­տա­րը, հաս­կա­նա­լի է, հենց այդ­պի­սի նա­խա­գիծ է, ա­սել է թե՝ ա­ռանց ՌԴ-ի եւ Ի­րա­նի հա­մա­ձայ­նու­թյան այն չի կա­րող ան­գամ օ­րա­կարգ գալ:

Բայց մյուս կող­մից դա հաս­կա­նում են նա­եւ Թուր­քի­ա­յում: Նա­եւ, որ կա ի­րա­վա­կան լու­ծում թույլ չտվող գոր­ծըն­թա­ցին այլ լու­ծում տալ, եւ տվյալ դեպ­քում դա կա­րող է լի­նել ու­ժա­յի­նը: Այս­պի­սով, պատ­րաստ­վո՞ւմ է Թուր­քի­ան, ՌԴ-ի եւ Ի­րա­նի հան­դեպ գնալ ու­ժա­յին լու­ծում­նե­րի: Ե­թե կա­րո­ղա­նա, ի­հար­կե, կգնա: Բայց իր ու­ժով չի կա­րող, հույ­սը Ա­րեւ­մուտքն է: Ընդ ո­րում, Ա­րեւ­մուտքն էլ չի կա­րող: Ա­մե­րի­կյան ինչ-որ կոնգ­րես­մեն նա­խօ­րե­ին խո­սեց Ռու­սաս­տա­նին ե­րեք օ­րում հաղ­թե­լու ՆԱ­ՏՕ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին: Ռու­սա­կան աղ­բյուր­նե­րից մեկն էլ պա­տաս­խա­նե­լով, ա­մե­նե­ւին էլ չխո­րա­ցավ դե­տալ­նե­րի մեջ` կա­րող են, թե մի­գու­ցե հա­կա­ռա­կը կլի­նի: Նա պար­զա­պես հան­գիստ ակ­նար­կեց` «Այդ ե­րեք օ­րը դեռ գո­յա­տե­ւել է պետք»: Ի­մաս­տը ե­րե­ւի սույն ա­մե­րի­կյան կոնգ­րես­մե­նի հա­մար էլ հաս­կա­նա­լի լի­նի. մի­ջու­կա­յին զեն­քի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում ՌԴ-ՆԱ­ՏՕ պա­տե­րազ­մը ոչ թե օ­րեր, այլ` ժա­մեր է տե­ւե­լու: Ընդ ո­րում, ան­գամ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմն այս­տեղ բան չի փո­խում: Բանն այն է, որ Ռու­սաս­տա­նը, ինչ­պես ե­րեկ հայ­տա­րար­վեց Պու­տին-Լու­կա­շեն­կո հան­դի­պու­մից հե­տո, ար­դեն Բե­լա­ռու­սում տե­ղադ­րել է ինչ­պես C-400-ներ, ո­րոնք կա­րող են կանգ­նեց­նել ա­րեւ­մուտ­քից ա­րե­ւելք թռչող հրթիռ­նե­րի զգա­լի մա­սը, այլ նա­եւ «Իսկան­դեր­ներ», չհաշ­ված «Կին­ժալ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րը: Դրանք, ինչ­պես հայ­տա­րա­րեց Լու­կա­շեն­կոն, կու­նե­նան «հա­տուկ զի­նամ­թերք», եւ հաս­կա­նա­լի է, թե խոսքն ին­չի մա­սին է: Այ­սինքն, ողջ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պան է հայտն­վում թի­րա­խում, ին­չը ՌԴ-ի հա­մար խնդիր էր, հաշ­վի առ­նե­լով, որ Ուկ­րա­ի­նան խան­գա­րում է, եւ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պան թի­րա­խա­վո­րե­լու հա­մար կա­րող էր մի­այն հե­ռա­հար բա­լիս­տիկ հրթիռ­ներ օգ­տա­գոր­ծել, ո­րոնք հիմ­նա­կա­նում թի­րա­խա­վո­րում են ա­մե­րի­կյան մայր­ցա­մա­քը: Գու­մա­րած ռու­սա­կան հի­պեր­ձայ­նա­յին տե­խնի­կան, եւ ստաց­վում է ա­մե­նե­ւին էլ ոչ ԱՄՆ-ի օգ­տին ստրա­տե­գի­ա­կան բա­լանս:

Ա­հա, հենց այս ու­ժա­յին հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը պետք է հաշ­վի առ­նի Թուր­քի­ան, ե­թե մտա­ծում է ՌԴ-ի հետ ու­ժա­յին լու­ծում­նե­րի մա­սին: Ե­թե չի մտա­ծում, ու­զում է մնալ ի­րա­վա­կան դաշ­տում, ա­պա այս դեպ­քում Կաս­պից ծո­վը կմնա փակ:

Չնա­յած, նա­եւ հարց է, թե Ան­կա­րան ի­րո՞ք լրջո­րեն է մտա­ծում Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յի է­ներ­գա­կիր­նե­րի մա­սին: Թե՞, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­խա­պատ­վե­լի կհա­մա­րի ՌԴ-ի ա­ռա­ջար­կած սցե­նա­րը, ո­րը շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է եւ կա­րող է Թուր­քի­ա­յին վե­րա­ծել դե­պի Եվ­րո­պա ուղ­ղու­թյամբ հիմ­նա­կան գա­զա­բաշխ­ման կե­տի: Ճիշտ է, այս դեպ­քում պետք է պան­թյուր­քիզ­մից հրա­ժար­վի, բայց դե «նաղ­դ գա­զը նի­սյա պան­թյուր­քիզ­մի հետ» էլ հա­մե­մա­տելն է ա­նի­մաստ:

Այս ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը ե­րե­ւի նա­եւ Նի­կո­լի հա­մար է խիստ կա­րե­ւոր: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ նա շտա­պեց պաշ­տո­նա­պես ազ­դա­րա­րել, թե ամ­սի 26-27-ին մեկ­նում է Սանկտ Պե­տեր­բուրգ: Այն դեպքում, երբ սո­վո­րա­բար նման այ­ցե­րի մա­սին մեկ-երկու  օր ա­ռաջ է հայտ­նում: Այ­սինքն, պետք է սպա­սել, որ վա­ղը Լա­չի­նի մի­ջանց­քը կբաց­վի՞...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ