Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Հայաստանի հանրապետության ադրբեջանական իշխանություններն են մեղավոր. Նարեկ Սամսոնյան

Թեմա

«Իրավունքը» զրուցել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

— 12-րդ օրն է, որ արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ, հարյուրավոր հիվանդներ չեն կարողանում անհրաժեշտ բուժում ստանալ, տրանսպորտի ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասին, Արցախում հումանիտար աղետ է, ի վերջո ո՞վ է պատասխանատու այս մարդկանց ճակատագրերի համար:

— Բնականաբար` իշխանությունները, դրա մասին բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու: Իմ կարծիքը չի փոխվել` ստեղծված իրավիճակի համար  Հայաստանի Հանրապետության ադրբեջանական իշխանություններն են մեղավոր: Եվ եթե անգամ միջազգային մեխանիզմներ են հարկավոր կիրառել, որպեսզի հանգուցալուծվի այս իրավիճակը, դա պետք է բացառապես արվի իշխանությունների կողմից, որը չի արվում: Հետեւաբար աներկբայորեն պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ՀՀ իշխանությունների վրա:

— Ի՞նչ հնարավոր գործողություններ պետք է իրականացնի իշխանությունը, որ Սփյուռքը, ինչպես նաեւ միջազգային հանրություն ուշադրությունը կենտրոնացնի  Արցախի այսօրվա իրավիճակի վրա:

— Իմ կարծիքով` իշխանությունները համախմբելու փոխարեն չպետք է պառակտումով զբաղվեն, եւ պետք է լինեն հայկական շահերը ներկայացնող եւ ոչ ավելին: Իշխանությունները հայկական շահը չեն ներկայացնում: Համախմբելու,  դրսում թշնամիների հարցերը լուծելու փոխարեն` ներսում են թշնամիներ փնտրում: Եվ քանի որ ներսի թշնամիների հարցերով են զբացված, նրանք չեն կարող դրանով զբաղվել: Հետեւաբար, եթե իշխանությունը լիներ հայկական շահի տեսանկյունից խոսող եւ գործող, իշխանությունը կկարողանար Ձեր նշած գործողություններն անել՝ համախմբել Սփյուռքին, նաեւ կկարողանար միջազգային կառույցներին ցույց տալ, պարտադրել, որ վիճակն այսպես է եւ պետք է լուծել: Բայց քանի որ իշխանությունն այսպիսին չէ, ոչ մի միջազգային կառույց չի կարող լուրջ ընդունել նրանց կողմից ասված որեւէ բան: Օրինակ` միջազգային կառույցի ղեկավար լինեիք, դուք ինչպե՞ս կընդունեիք, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջունված եւ ադրբեջանական շահերով կաշկանդված քաղաքական իշխանությունը Ձեզ ասեր՝ « այսինչ բանն արեք»: Կասեիք չէ՞, «ախր դու ո՞վ ես, որ մեզ նման բան ասես»:

— Այսօր փաստացի Հայաստանի միակ դաշնակիցը ՌԴ-ն է, արդյո՞ք իշխանությունը համագործակցում է Ռուսաստանի հետ եւ անում հնարավորինս` օգնություն ստանալու համար:

— Այսօր Հայաստանի ոչ միայն ստորագրված ռազմավարական գործակիցը, այլեւ բնական դաշնակիցը Ռուսաստանն է, դա փաստ է: Եվ ՀՀ իշխանությունները դրա հակառակն են անում, այսինքն` ամեն ինչ անում են, որպեսզի ռուսների հետ մեր հարաբերությունները փչանան: Տակից ՌԴ-ի դեմ անում են ամեն ինչ: Թե՛ արտաքին քաղաքական ճակատում, թե՛ ներքին քաղաքական ճակատում հակառուսականություն են տարածում: Եվ դա էլ են նորմալ համարում, որովհետեւ ռուսները ՀՀ բնական դաշնակիցն են, ոչ թե` Ադրբեջանի դաշնակիցը: Քանի որ այս իշխանություններն այլ մարդկանց կողմից են նշանակված, նորմալ եմ համարում, որ անում են այն, ինչ որ անում են:

— Այս փուլում ի՞նչ գործողություններ, քայլեր պետք է անի ընդդիմությունը, որովհետեւ համախմբված դիմակայություն, պահանջ արդեն 12-րդ օրն է փողոցում չկա:

— Ասեմ Ձեզ՝ ընդդիմությունը 2018 թվականից սկսած մինչ օրս ունի մեկ գործ անելու՝ իշխանափոխություն: Քանի որ ընդդիմությունը իշխանափոխություն չի իրականացրել, այլ ֆունկցիա չունի Հայաստանում: Ընդդիմության գործառույթը իշխանափոխություն իրականացնելն է: Ես շատ ցավով եմ արձանագրում, որ ընդդիմությանը դեռեւս չի հաջողվել իրականացնել իշխանափոխություն, որովհետեւ ես եւս հանդիսանում եմ ընդդիմության մի մաս: Բայց փաստը մնում է փաստ, որ ընդդիմությունը դեռեւս չի կարողացել եւ չի կարողանում իրականացնել իշխանափոխություն: Եվ ամեն հաջորդ փորձի տապալում բերում է ավելի վատ իրավիճակ Հայաստանի համար, քան դրա նախորդ իրավիճակն էր: Մենք ունենում ենք օրեցօր ուժեղացող հակահայկական իշխանություններ եւ օրեցօր թուլացող ու քայքայվող հանրային իմունիտետ՝ այդ իշխանությունների դեմ պայքարելու համար:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ