Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Չեմ կարող ասել, թե որքան կձգենք, բայց չենք էլ ընկճվում, դիմանալու ենք այնքան, որքան պետք եղավ․ Շրջափակված Ասկերանն այսօր

Հանդիպում

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով Ասկերանում դեռեւս մեծամասշտաբ հումանիտար խնդիրներ չեն առաջացել։ <<Իրավունքի>> հետ զրույցում ներկայացնելով առկա իրավիճակը ասաց Ասկերանի շրջանի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ընդգծելով․

-Փորձում ենք ամեն ինչ տնտեսել, խնայողաբար ենք օգտագործում հիմնականում բենզինն ու դիզվառելիքը։ Այնպես չէ, որ չունենք, պարզապես, հաշվի առնելով անորոշ իրավիճակը, փորձում ենք ավելի շատ շահագործել գազով մեքեննաների տեղաշարժը, սահմանափակելով դիզվառելիքով մեքենանների շարժը։ 

Բնակչությունը եւս կարողանում է առօրյա խնդիրները լուծել ձմեռային պաշարների հաշվին, կան որոշակի ապրանքատեսակների պակաս՝ կարտոֆիլի, կաղամբի, բայց դա, որպես այդպիսին մեծ խնդիր չի։ Արցախցին սովոր է դժվարությունների, ընդհանուր առմամբ դեռեւս կարողանում ենք կառավարելի պահել հումանիտար աղետը։

Թե, որքա՞ն կբավականացնի եղած պաշարները մեր զրուցակիցը փաստեց․

-Որքան անհրաժեշտ է այդքան էլ կբավականացնենք, չեմ կարող ասել, թե որքան, այսպես ասած, կձգենք, բայց չենք էլ ընկճվում, դիմանալու ենք այնքան, որքան պետք եղավ։ 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ