Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հար­գե­լի մար­զիկ ԱՐ­ՍԵՆ ՋՈՒԼ­ՖԱ­ԼԱ­ՔՅԱ­ՆԸ գրում է. «Պատ­կե­րաց­րեք՝ մե­կը հան­ցա­գոր­ծու­թյուն է ա­նում, օ­րի­նակ՝ մարդ է սպա­նում և հան­ցա­գոր­ծու­թյան հետ­քե­րը թաքց­նում է… Ի­րա­վա­պահ մար­մին­ներն ի­մա­նում են այդ մա­սին, բայց, չկա­րո­ղա­նա­լով գտնել անհ­րա­ժեշտ ա­պա­ցույց­ներ, խնդրում են այդ նույն հան­ցա­գոր­ծին, որ օգ­նի նրանց այդ հար­ցում (այսինքն, բա­ցա­հայ­տի ինքն իր ա­րած հան­ցա­գոր­ծու­թյու­նը…): Հի­մա, երբ ակն­կա­լում եք, որ ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սը պետք է ինչ-որ լուրջ քայ­լեր ձեռ­նար­կի Բեր­ձո­րի (Լա­չի­նի), առա­վել ևս Ար­ցա­խի մա­սով, ստաց­վում է վե­րոն­շյալ օ­րի­նա­կի պատ­մու­թյու­նը: Քա­նի այս քաղ. ուժն իշ­խա­նու­թյան է, չի կա­րող ո­րև­է լուրջ հա­ջո­ղու­թյուն լի­նել: Նրանց օ­րա­կար­գը լրիվ այլ է, և ա­մեն գնով ի­րա­կա­նաց­նում են այն: Վա­ղուց դատ­ված լի­նե­լու փո­խա­րեն «բա­րե­փո­խում­ներ» են ա­նում»: Ջուլ­ֆա­լա­քյա­նի դեպ­քում գոր­ծում է «լավ է ուշ, քան եր­բեք» սկզբուն­քը, քան­զի նա ժա­մա­նա­կին ուղ­ղեց սե­փա­կան սխա­լը և լքեց ՔՊ-ն, սա­կայն զար­մա­նա­լի է` քա­նի-քա­նի­սը 2020-ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո մնա­ցին ՔՊ-ում: Ինչ­պես նկա­տում է Ար­մեն Ա­շո­տյա­նը` սրանք հան­ցա­կից են. «Նախ­կին­նե­րից մնա­ցած» մի կաս­տա կա, ո­րոնց թվում է՝ ի­րենք պրո­ֆե­սի­ո­նալ են, «чи­каг­ские маль­чик» են: Բայց ի­րա­կա­նում «ам­стер­дам­ские де­воч­ка» են: Տղերք, չեք պլստա­լու: Հի­շե՛ք, նա­ցիս­տա­կան կոնց­լա­գեր­նե­րում աշ­խա­տող, մարդ­կանց վրա փորձ ա­նող, ե­րե­խա­նե­րի մա­հը ու­սում­նա­սի­րող բժիշկ­ներն ու գիտ­նա­կան­նե­րը լա­վա­գույն­նե­րից է­ին, բայց դա չա­զա­տեց նրանց հա­մա­պա­տաս­խան պատ­ժից ու մեղ­քից»:

Իսկ Կոմ­կու­սի եր­ջան­կա­հի­շա­տակ ղե­կա­վար Ռու­բեն Թով­մա­սյա­նի որ­դին` ԱՐ­ԹՈՒՐ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԸ, անդ­րա­դառ­նում է Նի­կո­լի չքմե­ղա­նա­լու զար­մա­նա­լի փոր­ձին, թե` Ռու­սաս­տա­նը չի կա­տա­րում ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը. «Այ դա­վա­ճան կա­պի­տու­լյանտ, բա դո՛ւ, իբ­րև երկ­րի կա­ռա­վա­րիչ և գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար, ի՞նչի չես կա­տա­րում քո վրա դրված լի­ա­զո­րու­թյուն­նե­րը, հը՞: Հա­յաստ­ա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ի դեմս նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի, 30 տա­րի, իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը կա­տա­րում էր փայ­լուն՝ ա­պա­հո­վե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խի­քը. ե­կար ու հա­րա­մե­ցիր, տա­կանք... Եվ ի վեր­ջո, ե­թե դու ու քո ոհ­մա­կը, ա­մե­նու­րեք հայ­տա­րա­րում եք, որ չու­նեք հնա­րա­վո­րու­թյուն ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը, հարց է ծա­գում՝ ո՞ւմ եք դուք պետք, այ մե­խի գլուխ­ներ... թե՞ ձե­րը մե­նակ լա­փելն է լավ ստաց­վում»:

Հա­յաս­տա­նը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տում Ադր­բե­ջա­նին ա­ռա­ջարկ­վել է ստեղ­ծել ե­րաշ­խա­վոր­նե­րի ինս­տի­տուտ: Այդ մա­սին լրագ­րող­նե­րին հայտ­նել է ՀՀ անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ. «Այդ ինս­տի­տու­տը պետք է կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել պայ­մա­նագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը, բա­ցի դրա­նից՝ մենք նա­և ա­ռա­ջար­կել ենք, որ մե­խա­նիզմ ստեղծ­վի` հնա­րա­վոր մի­ջազ­գա­յին դա­տա­րան դի­մե­լու, ե­թե ա­ռա­ջա­նում է ճգնա­ժամ ու հնա­րա­վոր չէ լու­ծել այդ ճգնա­ժա­մը»: Զար­մա­նա­լի, ոչ մի­այն սրա պաշ­տո­նի հա­պա­վումն է ԱԽՔ, այ­լև նա իս­կա­կան ախք է: Մե­խա­նիզմ ստեղ­ծո­ղիս տես, բա­ռիս բուն ի­մաս­տով` ախք, ար­տաք­նա­պես էլ Էր­դո­ղա­նին շատ նման: Սրանք նույ­նիսկ աշ­խար­հի զենքն ու փողն ու­նե­նան, է­լի ո­չինչ չեն ա­պա­հո­վի, և «Լույս» հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյանն ի­րա­վամբ ար­ձա­նագ­րում է. «Շա­տե­րի ու­շադ­րու­թյու­նից վրի­պեց, որ ՌԴ ա­մե­նա­մոտ դաշ­նա­կի­ցը հա­մար­վող Բե­լա­ռու­սը մի­այն վեր­ջերս, Ուկ­րա­ի­նա­յի շուրջ ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում, հայ­տա­րա­րեց սե­փա­կան տա­րած­քում Իս­կան­դեր հա­մա­կար­գե­րի տե­ղա­կայ­ման մա­սին: Հա­յաս­տա­նին Իս­կան­դեր «ՏՐԱ­ՄԱԴ­ՐԵԼ» է­ին դեռ 2015-ին, իսկ Բե­լա­ռու­սում Ռու­սաս­տա­նը այն «ՏԵ­ՂԱ­ԿԱ­ՅԵԼ» է մի­այն 2022-ին»: Հա ու զահ­րու­մար, կա­պի­տու­լյանտ­նե՛ր...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ