⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Պելեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին

Սպորտ

Բրազիլիայի հավաքականում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին, այս մասին հայտնել է սպորտային մենեջեր Ֆրենկ Խալիդին: 

Սպորտային մենեջերն ասել է, որ Պելեն իր մահից առաջ հավաքել է ընտանիքին և ընկերներին։ Նրա խոսքով՝ 82-ամյա չեմպիոնի ինքնազգացողությունը օրեցօր վատանում է։

Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Պելեն հիվանդանոց է ընդունվել մարմնի ընդհանուր այտուցով։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն: Կլինիկայի բժիշկները, որտեղ պառկած է նախկին մարզիկը, ասել են, որ բրազիլացին քաղցկեղի բացասական միտում ունի, և, հետևաբար ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի երիկամների և սրտի աշխատանքի խանգարման պատճառով։

Պելեն Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն է: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նա ճանաչվել է դարի խաղացող։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ