⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Փաշինյանը սկզբում Ջավադյանին է առաջարկել փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ փոշմանել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթեւոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելուց հետո այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին, ով 2018-ից հնազանդորեն ծառայեց իրեն։

Ջավադյանին անգամ հրավիրել են Ջերմուկ, որտեղ դեկտեմբերի 17-ին ՔՊ քաղաքական խորհրդի նիստն էր, որտեղ հանդիպել, զրուցել է վարչապետի հետ, ապա վերադարձել եւ դիմում գրել, որ ազատվի աշխատանքից։ Նա «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդի անդամ է։ Սակայն հավաքից բառացիորեն 2 օր հետո փոխվարչապետ նշանակվեց ֆինանսների նախարար Տիգրան  Խաչատրյանը։ Երեկ մենք փորձեցինք կապվել Արթուր Ջավադյանի հետ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է փոշմանել վարչապետ Փաշինյանը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ