⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Սուրենը, իր նոր ռեկորդը նվիրեց շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին. Տեսանյութ

Սպորտ

ՀԱՕԿ - ի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԴԵՅԱՆԻ գլխավորությամբ, Արցախցի փոքրիկ ՍՈւՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով բազմիցս աչքի է ընկել իր արտասովոր ուժով ու կարողություններով, նոր ռեկորդ սահմանեց և կրկին իր տեղը հաստատուն պահեց Դյուցազնագրքում։ Սուրենը, իր նոր ռեկորդը նվիրեց այս օրերին շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին արցախահայությանը, որոնց մեջ են գտնվում նաև իր ծնողները։ Ճանապարհի փակ լինելու պատճառով, նա գտնվում է Գյումրիում, իսկ ծնողները Արցախում։

Փոքրիկը պարոն Արմեն Բադեյանի կողմից պարգևատրվեց ոսկեփայլ գավաթով ու մեդալով, ինչպես նաև նվեր ստացավ մարզական պարագաներ։

Սուրենը, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ կորցրել է իր պապական տունը։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ