Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Իմ հայրիկը ուրա՞, ինչո՞ւ տուն չի գալիս․ «Ելիր Հայրիկ» երգի ստեղծման եւ Շոշի եկեղեցում նկարհանման խորհրդի մասին

Հանդիպում

Նախօրեին հանդիսատեսի դատին է հանձնվել արցախցի երգիչ Էրիկ Ծատրյանի «Ելիր Հայրիկ» տեսահոլովակը։ Տեսահոլովակի նկարահանումները ամբողջությամբ անց են կացվել Արցախում՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը եւ Շոշ գյուղի եկեղեցում։

Թե ինչպե՞ս է ծնվել երգը, որն՞ է երգի հիմնական ասելիքը, ինչո՞ւ է նկարահանման համար ընտրվել հենց Շոշի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, որը թշնամու դիրքերից հեռու է ընդամենը 250 մետր եւ, ի վերջո, ո՞վ է տեսահոլովակի փոքրիկ հերոսը հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախին ամուր կառչած, խոստումնալից երիտասարդ ԷՐԻԿ ԾԱՏՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով երգի նախապատմությանը ասաց․

-Երգը ծնվեց 44 - օրյա պատերազմից հետո, երբ փոքրիկ Հայկը(տեսահոլովակի փոքրիկ հերոսը) ամեն անցորդի մեջ փնտրում է իր հայրիկին՝ անմահացած Մաքսիմին։ Հայկի ցավը շատ խորն է, մինչ օրս բոլորին ասում է․ <<Իմ հայրիկը ուրա՞, ինչո՞ւ տուն չի գալիս>>։ Հայկի ապրումներից էլ ծագեց  «Ելիր Հայրիկ» երգի միտքը։

Нет описания.

-Էրիկ, որտե՞ղ են անցկացվել տեսահոլովակի նկարահանումները։

-Տեսահոլովակի նկարահանումները անց են կացվել է Արցախում՝  Եղբայրական գերեզմաներում և Շոշ գյուղի եկեղեցում։ Ցավոք, չենք կարողացել նկարահանել հերոսի ծննդավայրում, քանի որ մեր հայրենի Ակնաղբյուր գյուղը մնացել է թշնամու տրրապետության տակ։

-Տեսահոլովակում գերիշխում են եկեղեցիների տեսարաննները, ինչ սկզբունքով են ընտրվել հենց Շոշի եկեղեցին նկարահանման համար։ Եվ որն է, երգի հիմնական ասելիքը։

-Եկեղեցու տեսարաները ընտրել եմ այն պատճառով, քանի որ մեր անմահ հերոսները մեր բոլորիս համար սրբություն են ես էլ որոշեցի նկարահանումները անցկացնել սուրբ վայրում։ Ինչու հենց Շոշում, որովհետեւ այնտեղ կա առանձնահատուկ խորհուրդ, քանի որ, ինչպես ասացի, ցանկացա սուրբ վայրում նկարահանել՝ ընտրեցի նորաբաց Շոշ գյուղի եկեղեցին։ Երգի հիմնական ասելիքը  Հայկի խորը ցավն էր և նրա հայրկին՝ հերոս Մաքսիմի անցած մարտական ուղղին։
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Լուսանկարները մեզ է տրամադրել երգիչը՝ Էրիկ Ծատրյանը, ի դեպ  «Ելիր Հայրիկը» արցախցի երգչի թվով 9-րդ երգն է։
 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ