Ավելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեց Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Հայկ Բաբուխանյանն այսօր՝ ժամը 16:00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել Մինասյան Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան

Ռոմեոյի մերկ հետույքի եւ Ջուլիետի կրծքերի համար՝ 55 տարի անց դերակատարները 500 միլիոն են պահանջում

Մշակութային

Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիսեի հիման վրա 55 տարի առաջ իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից նկարահանված «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմը դարձավ իսկական գլուխգործոց համաշխարհային կինոպատմության մեջ: Թեպետ նրանից առաջ եւ հետո բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել շեքսպիրյան Ռոմեոյի եւ Ջուլետի մասին, սակայն հենց Ձեֆֆիրելլիի տարբերակն է համարվում լավագույնն ու դասականը: Այն արժանացել է երկու Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի եւ բազմաթիվ այլ մրցանակների:

Ֆիլմում Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարների՝ 16-ամյա Օլիվիա Հասսիի եւ 17-ամյա Լոենարդ Ուայթինգի համար ֆիլմը դեբյուտային էր: Կինոքննադատները պնդում են, որ հենց այդ անփորձությունն էր, որ դերակատարներին հաջողվել է այդքան կատարյալ ներկայացնել սերը, անմեղությունն ու կիրքը, ինչը չէին կարողանա անել անգամ փորձառու դերասանները: Սակայն, եղան նաեւ պախարակողներ ֆիլմի բաց տեսարանների համար՝ այն էլ անչափահաս գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այս մասին ֆիլմի ռեժիսոր Ձեֆֆիրելլիին իր մեկնաբանությունն ուներ. «Երբ գնում եք թանգարան, արդյոք գլուխներդ թեքում եք»:

Իհարկե, մեր օրերում ֆիլմերում, էկրաններից ու համացանցից ամեն ինչ տեսած հասարակությանն ասել, թե «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմ ում բաց տեսարան կա, այն էլ քննադատելի, նույնիսկ ծիծաղելի է: Բայց արի ու տես, որ այս թեման ակտուալ են դարձրել հենց գլխավոր դերակատարները՝ արդեն 71-ամյա Օլիվիա Հասսը եւ 72-ամյա Լոենարդ Ուայթինգը: Նրանք դատի են տվել ֆիլմարտադրող Paramount Pictures ընկերությանը»` ֆիլմում մերկ տեսարանի համար, որը երեխաների նկատմամբ բռնություն են որակել:

Ըստ Օլիվիայի եւ Լեոանարդի, նրանք ֆիլմի թողարկումից հետո անցած 55 տարիների ընթացքում հոգեկան տանջանքների եւ էմոցիոնալ անհանգստությունների միջով են անցել, ինչպես նաեւ կորցրել են հետագա աշխատանքի հնարավորությունը: Այս ամենն իրականում չափազանցություն չէ, որովհետեւ չնայած «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմի մեծ հաջողությանը, Օլիվիան եւ Լեոանարդը հետագայում շատ սահմանափակ ֆիլմերում են հայտնվել: Այսպիսով՝ այսօր նրանք իրենց հասցված վնասը համարում են, որ գերազանցում է 500 միլիոն դոլարը եւ պահանջում փոխհատուցում:

«Անչափահասների մերկ պատկերներն անօրինական են եւ չպետք է ցուցադրվեն: Օլիվիա Հասսին եւ Լոենարդ Ուայթինգը 60-ականների միամիտ փոքր երեխաներ էին, որոնք չէին հասկանում, թե ինչ է իրենց սպասում։ Նրանք հանկարծակի հայտնի դարձան այնպիսի մակարդակով, որը երբեք չէին սպասում, եւ բացի այդ, նրանց վիրավորում էին այնպես, որ չգիտեին, թե ինչպես պայքարել դրա դեմ», - հայտարարել է փաստաբան Սոլոմոն Գրեսենը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ավելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեցհեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետՔաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանումԱդրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. ԴեմոյանTikTok-ը կշարունակի գործունեությունն ԱՄՆ-ում և կպատկանի ամերիկացի ներդրողներինԱրցախում 13 հայ էր մնացել, կապի մեջ եղել ենք ՀՀ-ում գտնվող նրանց հարազատների հետ. ՍտեփանյանՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՕդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈւկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը՝ սա կարևոր պայման է Ռուսաստանի համար. ԿրեմլՀայկ Բաբուխանյանն այսօր՝ ժամը 16:00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Եղանակային վատ պայմանների պատճառով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներԱսում էինք՝ ոչի’նչ, վատ կապրենք, բայց թող Ղարաբաղը մերը լինի, կդիմանանքՆիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել ՄինասյանՆիկոլ Փաշինյանին էլ էդքան չեմ սիրում, բայց ընդունում եմ որպես ՀՀ վարչապետ. Հովիկ ԱղազարյանՍտոր սրիկա է Արգիշտի Քյարամյանը, եթե չապացուցեց, որ անունիցս միջնորդել են տղայիս բիզնեսի մասովՄարդը «հետույք» բառի համար նստած ա, իսկ ընտանիքին հայհոյողը ազատության մեջ ա. Դանիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված