Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Երբ նժարին ենք դնում հայրենիք կորցնելու ու սովամահ լինելու վտանգը՝ ընտրում ենք հայրենիքը ու դիմանում․ Պաշարման 25-րդ օրը Ասկերանում

Հանդիպում

Արդեն 25-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը դիմակայում է ադրբեջանական պաշարմանը։ Թեպետ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ իսպառ բացակայում են, սակայն արցախահայությունը չի ընկճվում։ Մեզ հետ զրույցում վստահեցնում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը․

-Առաջին անհրաժեշտության ապրանքները՝շաքարավազ, ձեթ, նպարեղեն, մանկական կեր, տակդիրները արդեն սպառման եզրին են։ Այս պահին միայն հացի, կաթնամթերք, մսամթերթի խնդիրներ չկան, մնացած առումով, իրավիճակը գնալով ծանրանում է, բայց չենք ընկճվում, դիմանալու ենք ինչքան հարկ եղավ, այլ ճանապարհ չկա։ 

Մեր զրուցակցի խոսքերով․

-Գյուղերում բլոկադան ավելի մեղմ է դրսեորված, գյուղի ժողովուրդը սովոր է սուղ պայմաններում ապրուստի միջոց հայթայթելու։ Գիտեք, արդեն ուտելու մասին էլ չենք մտածում, կարեւորը հիվանդների ու երեխաների խնդիրներն են առաջնային մեզ համար, պինդ ենք դիմանալու ենք, երբ նժարին ենք դնում հայրենիք կորցնելու սովամահ լինելու վտանգը՝ միանշանակ ընտրում ենք հայրենիքը, սա է մեզ ուժ տալիս։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ