102-րդ ռազմաբազայի մուտքերի շրջափակման փորձը նշանակում է ջուր լցնել ադրբեջանաթուրքական ջրաղացին. Նարեկ Միրզոյան
Զարկերակ
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքերի շրջափակման փորձը նշանակում է ջուր լցնել ադրբեջանաթուրքական ջրաղացին։
Այս փուլում, երբ Արցախում 120.000 մեր հայրենակիցները գտնվում եմ շրջափակման մեջ, յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է առավել բարդացնել իրավիճակը։ Առանց այն էլ Հայաստանի իշխանությունների անհեռատես ու վտանգավոր գործողությունների արդյունքում վերջին տարիներին խալխլվել է մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Ներկայումս մեր հարաբերությունների սրումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեզ համար։ Պետք է դուրս գալ էմոցիոնալ ֆոնից և գործել առավելապես հավասարակշռված ու զգույշ։ Վստահ եմ Գյումրին չի կանգնի այս արկածախնդրության կողքին։ Մենք պարտավոր ենք գործել բացառապես ի շահ Հայաստանի և Արցախի։