Միասին բուժվել են քացկեղից և զույգ բալիկներ ունեցել
Առողջապահական
Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել։ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։ Այնուհետև դիմել են ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգար և Նարե
Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը»։