ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Անշուշտ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ չասուլիսը նորոգեց ՀՀ քաղաքացիների նողկանքը նրա անձի, նրա ՔՊ-ական ոճրախմբի հանդեպ, սակայն զարմանալիորեն արտաբերեց և մեկ ճիշտ միտք. «Ես ասում եմ՝ եկեք ավելի խորը դիտենք: Մեզ նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի հարցն ամբողջությամբ հասկանալու համար: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»: Այո՛, «թուրք» բառից չվիրավորվող գերագույն գլխավոր դավաճանն իրավացի է, որ կա ԴՆԹ մակարդակ` իր և իր ողջ թիմի պիղծ չհայ և հակահայ գենետիկան: Նա նաև զարմանալիորեն պնդեց, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության ու պետականության հետ. «Եթե այդ մակարդակներից չգանք, թնջուկները չենք լուծի»: Ապշել կարելի է` հայրենասիրության սովետականը, ամերիկյանը, ֆաշիստականը, լիբերալը ո՞րն է... Այն կա՛մ կա, կա՛մ չկա, և ատրիբուտների առումով, օրինակ` մեր Եռաբլուրի և ԱՄՆ-ի Արլինգթոն զինվորական գերեզմանոցի միջև ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները, զի երկուսն էլ արտահայտում են ռազմիկի սխրանքի պաշտամունքը: Սրանք հայրենասիրությունից ավելի քիչ գաղափար ունեն, քան խոզը` պտտաձողից, իսկ ինչ վերաբերում է սովետականին, հավանաբար վերհիշում են սովետական արտադրության պահպանակները, որոնք եթե ավելի որակյալ լինեին, սրանցից շատերը չէին ծնվի:
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ արձանագրել է, որ կապիտուլյանտն առաջնորդվում է «ՀԱՊԿ-Ն Է ՄԵՂԱՎՈՐ» զարմանալի և աբսուրդային բանաձևով. «Փաստացի կարելի է շուրջ 15 րոպե խոսել Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի մասին և մեղադրել միայն ՀԱՊԿ-ին: Փաստորեն միջազգայնորեն ճանաչված տարածքները օկուպացնող Ադրբեջանի կառավարությունը մեղավոր չէ, նրանց ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ղեկին` մեղավոր չեն: Բայց ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը մեղավոր են: Ես նրանց պաշտպանը չեմ ու դրա կարիքը բոլորովին չեմ տեսնում: Բայց հարց է առաջանում. այդ դեպքում, ըստ Նիկոլի, գուցե ՀԱ՞ՊԿ-ը պետք է նշանակեր Հայաստանի իշխանություններին, հանուն արդարության»: Եթե ընտրողը ՀԱՊԿ-ը լիներ, ապա իր թերություններով հանդերձ հաստատ ավելի լավ ընտրություն կկատարեր, քան նիկոլաժեխը:
Թեև Նիկոլի ու Իլհամի ասուլիսները զարմանալիորեն զուգահեռ էին, կարելի է ասել` համատեղ, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ ԱԼԻԵՎԸ ավելի ճշմարտախոս է, քան իր կոշիկները լիզող կապիտուլյանտը: Ինչպես փաստում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ապացույց, որ Սերժը ճիշտ էր, կապիտուլյանտները՝ սխալ: Ալիեւն այսօր ասել է, որ Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին: Մտա՞վ ուղեղներդ: Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը: Դե ոնց Նիկոլ գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»: Տո ախր սրանցից ի՞նչ հեռացնող, սրանք 2018-ին վերջապես հազիվ էին գտել իրենց պիղծ ժեխական հոգուն լրիվ հարազատ Նիկոլին, հազիվ էին հասել իրենց մուրազին, այդպիսի բախտ սրանց 100 տարին մեկ կարող է վիճակվել: Իզուր չէ, որ գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը շատ հաճախ 2018-ի բոլոր «մերժիստներին» հիշում է ամենաընտիր հիշոցներով: Իսկ մեզ մնում է կյանքի բոլոր ոլորտներում մերժել բոլոր «մերժիստներին», ովքեր անգամ չեն կարողանում Վանոյի պես խոստովանել` «Ղալաթ ենք արել»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ