Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. մի քանի շրջաններում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն
Հասարակություն
Հայաստանի տարածքում հունվարի 12-ին Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի մարզերում առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հունվարի 12-ի ցերեկը, ինչպես նաև 13-16-ը հանրապետության մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ պոռթկումներով մինչև 2-5 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ 2-4 աստիճանով։
Երեւանում հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայաստանի մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 0…+2, գիշերը՝ -6…-8: