Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Արցախը ոչնչացնելու «Բ» պլանն ընթացքի մեջ

Միջազգային

Շրջա­փա­կու­մը հե­րիք չէր, դեռ մի բան էլ վեր­ջին օ­րե­րին ար­ցա­խյան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում սկսե­ցին «իրար միս ու­տել»: Չնա­յած, սա, ա­վե­լի կոնկ­րետ, այն ամ­բողջ ի­րա­վի­ճա­կը, որն ան­ցած դեկ­տեմ­բե­րի կե­սե­րից ստեղծ­վել էր Ար­ցա­խի շուրջ, ի սկզբա­նե էլ են­թադ­րե­լի եւ սպա­սե­լի էր: Իսկ ա­հա Նի­կո­լի վեր­ջին ա­սու­լի­սը ե­կավ հու­շե­լու, որ այդ ակն­հայ­տո­րեն հա­կա­հայ­կա­կան խա­ղը փոր­ձում են տա­նել եզ­րա­փա­կիչ փուլ:

ԿՈՐ­ԾԱՆ­ՄԱՆ Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱՐՃ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԸ

Խո­շոր հաշ­վով, ար­դեն Պրա­հա­յի չա­րա­ղետ հան­դի­պու­մից հե­տո, երբ Նի­կոլն ար­դեն բա­ցա­հայտ սկսեց խո­սել Ադր­բե­ջա­նի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նից»՝ Ար­ցա­խը «թող­նե­լով» այդ ամ­բող­ջա­կա­նու­թյան մեջ, ար­դեն իսկ ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը դար­ձան ան­խու­սա­փե­լի: Ի դեպ, դեռ 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր այս մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, որ ան­գամ Նի­կո­լի կող­մից  Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճանա­չե­լը դեռ հան­գու­ցա­լու­ծում չէ: Այն ի­մաս­տով, որ ոչ թե Նի­կո­լի, այլ  Ռու­սաս­տա­նի ձեռ­քին է Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյու­նը, ու դա կպահ­պան­վի, քա­նի դեռ ռու­սա­կան զոր­քերն այն­տեղ են, ան­կախ Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից: Ա­վե­լին, որ ե­թե ան­գամ ար­ցա­խյան իշ­խա­նո­ւ­թյուն­նե­րը հան­կարծ ըն­դու­նեն, թե ի­րենք հա­մա­ձայն են Ադր­բե­ջա­նի կազմ անց­նե­լուն, ան­գամ դա բան չի փո­խում. ռուս­ներն ընդ­ամե­նը կար­ձա­գան­քեն, թե Ար­ցա­խում իշ­խա­նու­թյուն չկա, ճա­նաչ­ված չէ, ի­րենք այդ­տեղ են ժո­ղովր­դին պաշտ­պա­նե­լու հա­մար եւ կմնան ի­րենց դիր­քե­րում:

Այդ­պի­սով, ի սկզբա­նե կար մեկ տար­բե­րակ, որ ռուս­ներն ա­սե­լիք չու­նե­նան: Այն է՝ Արց­ա­խի բնակ­չու­թյան մի է­ա­կան զանգ­ված հա­վաք­վեր Ստե­փ­անա­կեր­տի հրա­պա­րա­կում եւ հայ­տա­րա­րեր, թե հա­մա­ձայն է Ադր­բե­ջա­նի կազմ անց­նե­լուն: Բայց ինչ­պես Պրա­հա­յի հան­դիպ­ման փու­լում, այն­պես էլ այս բլո­կա­դա­յին զու­գա­հեռ ար­ցախ­ցի­նե­րը նման մասշ­տա­բա­յին հա­վաք­ներ ա­րե­ցին՝ հա­կա­ռա­կի մա­սին հայ­տա­րա­րե­լով, թե՝ ոչ մի դեպ­քում Ադր­բե­ջա­նի կազմ չեն մտնե­լու: Ար­դյուն­քում, հա­կա­դիր ու­ժե­րին մնում էր բլո­կա­դա­յին զու­գա­հեռ, սրել նա­եւ նե­րար­ցա­խյան մթնո­լոր­տը: Այդ թվում, այս­պես ա­սենք, Ռու­սաս­տա­նից  ե­կած Ռու­բեն Վար­դա­նյա­նին, ով ակն­հայ­տո­րեն «կմեռ­նենք, բայց չենք հե­ռա­նա» թե­մա­յի հետ կապ­ված ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է հայտն­վել, շրջան­ցե­լով ար­ցա­խյան մյուս բո­լոր «ավան­դա­կան դեմ­քե­րին»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ Նի­կո­լի վեր­ջին ա­սու­լի­սում հնչեց­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, երբ պետք էր Ար­ցա­խի ա­նու­նից պա­տաս­խան տալ, հենց Վար­դա­նյանն էր, որ հեր­թա­կան ան­գամ դուրս ե­կավ ա­ռա­ջին պլան:

Նա­եւ նկա­տենք, որ Վար­դա­նյա­նը, ինչ­քան էլ որ փոր­ձում է հեն­վել ար­ցա­խյան «դա­սա­կան է­լի­տա­յի» ո­րոշ հատ­ված­նե­րի վրա, սա­կայն խո­շոր հաշ­վով «դրսից ե­կած» մարդ է, այ­սինքն, ի սկզբա­նե սպա­սե­լի էր, որ դա դառ­նա­լու է ար­ցա­խյան քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան բա­վա­կա­նին փակ հա­մա­կար­գի հետ բախ­վե­լու հիմք: Գու­մա­րած, բլոկա­դա­յի այս նեղ պայ­ման­նե­րում, բնա­կա­նա­բար, պետք էր գնալ կոշտ քայ­լե­րի, ո­րը տե­սա­նե­լի էր իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում վեր­ջին նշա­նա­կում­նե­րից: Սա­կայն դա տա­րավ հա­վե­լյալ սրա­ցում­նե­րի, եւ, ան­շուշտ, հենց այս նյո­ւանսն էլ, հաս­տատ ոչ ա­ռանց պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի ստվե­րա­յին մի­ջամ­տու­թյան, խա­ղարկ­վեց Ստե­փա­նա­կեր­տի այս վեր­ջին նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մը պայ­թյու­նի շե­մին հասց­նե­լու հա­մար, եւ պա­տա­հա­կան չէր, որ այն զար­գաց­վեց Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի ուղ­ղու­թյամբ:

ՌՈՒՍ­ՆԵ­ՐԸ ՄԻ­ՋԱՄ­ՏԵԼ ԵՆ

Թե ուր կա­րող էր դա հասց­նել, հաս­կա­նա­լի է: Առն­վազն եր­կու ծան­րա­գույն հե­տե­ւանք ակն­հայտ է:

Ա­ռա­ջին, Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կանն ա­ռաջ էր բե­րե­լու այն­պի­սի խո­րը նե­րիշ­խա­նա­կան վա­կո­ւում, ո­ր ինչ-որ մե­կին նրա փո­խա­րեն պետ­նա­խա­րար նշա­նա­կե­լով, ի­հար­կե, չէր կա­րող լցվել: Ա­ռա­վել եւս, որ դա հար­ված էր «Ռու­սաս­տա­նից ե­կած մար­դու» գա­ղա­փա­րին, ո­րը ար­ցա­խա­հա­յու­թյա­նը դեռ հույս է տա­լիս, որ թի­կունք կա, ու դա էլ թույլ է տա­լիս դի­մա­նալ բլո­կա­դա­յին: Այդ հու­յսը ոչն­չաց­նելու դեպ­քում, թե ինչ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ կա­ռա­ջա­նա, ու թե դա ին­չի կա­րող է տա­նել, կա­րե­լի է կռա­հել: Կարճ ա­սած, որ Ա­լի­ե­ւը ե­րա­զում է այդ մա­սին, դա հաս­տատ է:

Երկ­րոր­դը: Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը կա­րող էր տա­նել ար­ցա­խյան ողջ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի հրա­ժա­րա­կա­նին, ո­րի մա­սին, ի դեպ, ար­դեն խոս­վում է: Ա­վե­լին, ո­մանք ար­դեն սկսել է­ին ակ­նար­կել, որ պատ­րաստ են սպաս­վող ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադր­վել, ե­րե­ւի այդ­պես էլ չգի­տակ­ցե­լով, որ ոչ մի ընտ­րու­թյուն էլ չի լի­նի. Ա­լի­եւն այդ փայ­լուն ա­ռի­թը ձեռ­քից հաս­տատ բաց չի թող­նի: Օ­րի­նակ, քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք- Շահ­նա­զա­րյա­նի մեկ­նա­բան­մամբ, պատ­կե­րը սա էր. «Արցա­խում հի­մա էլ են խո­սում նա­խա­գա­հա­կան եւ խորհր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք: Ճա­նա­պար­հը փակ է, հու­մա­նի­տար ա­ղետ է, մար­դիկ կանգ­նում, ա­սում են՝ ե­կեք ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նենք: Մի քա­նի ա­պուշ էլ շտա­պում են հայ­տա­րա­րել, որ ի­րենք մաս­նակ­ցե­լու են այդ ընտ­րու­թյուն­նե­րին ու հա­վակ­նե­լու Ար­ցա­խի նա­խա­գա­հի պաշ­տո­նին: Սա նույ­նիսկ աբ­սուրդ չէ: Սա տգի­տու­թյան ու նա­եւ դա­վա­ճա­նու­թյան շքերթ է: Նման մո­տե­ցում­նե­րով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը կոր­ծա­նե­լու են հայ­կա­կան երկ­րորդ պե­տա­կա­նու­թյու­նը»:

Մի խոս­քով այն, որ այս ճգնա­ժամն Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ տա­նող ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն էր, մի­ան­շա­նակ է: Այդ դեպ­քում մեծ հար­ցա­կան էր ա­ռա­ջա­նում՝ կկա­րո­ղա­նա՞ր ՌԴ-ն պա­հել իր ար­ցա­խյան զո­րա­խում­բը:

Ըստ ար­ցա­խյան աղ­բյուր­նե­րի, այս բարդ ի­րա­վի­ճա­կում ռուս­ներն էլ պա­րապ սպա­սո­ղի դե­րում չէ­ին: Զգու­շաց­րել են բո­լոր կող­մե­րին (նա­եւ նախ­կին նա­խա­գահ­նե­րի մի­ջո­ցով), այդ թվում՝ Ա­րա­յի­կին եւ Վար­դա­նյա­նին, թե այս ի՞նչ եք ա­նում, եւս մեկ ան­գամ բա­ցատ­րել են ի­րա­վի­ճա­կի կոր­ծա­նա­րա­րու­թյու­նը: Եվ այն, որ հա­ջոր­դեց Ար­ցա­խի Անվ­տան­գու­թյան խորհր­դի նիս­տը, իսկ ե­րեկ էլ վերսկ­սվե­ցին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ա­զա­տում-նշա­նա­կում­նե­րը, ակ­նար­կում է, որ ճգնա­ժա­մը ե­թե ան­գամ հան­գու­ցա­լուծ­ված չէ, ա­պա գո­նե դրա սուր փու­լը հաղ­թա­հար­ված է: Ա­սենք, Վար­դա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյունն էլ իր հեր­թին, որ ոչ մի­այն հրա­ժա­րա­կան չի տա­լու, այլ նա­եւ ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում ԱՀ նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կանն ու խորհր­դա­րա­նի լու­ծա­րու­մը, իր հեր­թին է խո­սում այդ մա­սին:

ՖՐԱՆ­ՍՈՒ­ՀԻՆ Ի­ՐԵՆ ՉԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՐԵՑ

Ի­հար­կե, դեռ կա բլո­կա­դա­յի խնդի­րը, ու դա, ինչ էլ ա­սես, մեկ է՝ ռուս­նե­րի լու­ծե­լիք հարցն է, սա­կայն այս հար­ցին պետք է նա­եւ այլ կող­մից մո­տե­նալ:

Այս­պես, ե­թե դեռ չի հա­ջող­վում լու­ծել Ար­ցա­խը ներ­սից պայ­թեց­նե­լու խնդի­րը, ռու­սա­կան զոր­քե­րը մնում են, ա­պա հարց է ծա­գում՝ իսկ ի՞նչ է Նի­կոլն ա­նե­լու իր վեր­ջին «արեւմ­տա­մե­տու­թյան նո­պա­յի» հետ: Ա­մեն ինչ կա­ռուց­ված էր այն քա­րոզ­չու­թյան վրա, թե՝ ռուս­նե­րը չեն կա­րող բան ա­նել, եւ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»: Թե­րեւս, դրան տպա­վո­րիչ տեսք տա­լու հա­մար էլ Հա­յաս­տան ե­կավ Ֆրան­սի­ա­յի խորհր­դա­րա­նի խոս­նակ Յա­ել Բրա­ուն-Պի­վեն, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, նա­խա­տես­ված էր, որ­պես տխրահռ­չակ Փե­լո­սի­ի է­ֆեկ­տի կրկնու­թյան փորձ: Բայց ե­րե­ւի տի­կին Յա­լեն քա­ղա­քա­կան խա­ղե­րի հար­ցում Փե­լո­սի­ի մա­կար­դա­կը չու­ներ, թե ինչ, սա­կայն հա­կա­ռակ է­ֆեկ­տը ստաց­վեց:

Այս­պես, ֆրան­սու­հի տի­կի­նը չկա­րո­ղա­ցավ ո­րե­ւէ հո­դա­բաշխ բան ա­սել, թե այդ ինչ­պե՞ս են պատ­րաստ­վում օգ­նել Հա­յաս­տա­նին: Այդ թվում, Ար­ցա­խի հետ կապ­ված նրան­ցից ո­րե­ւէ բան սպա­սել կա­րո՞ղ ենք: Ըն­դհ­ակա­ռա­կը, նա պարզ ա­սաց. «Մեր դիր­քո­րո­շու­մը հստակ է, մենք չենք ճա­նա­չել ԼՂ ան­կա­խու­թյու­նը, եւ կար­գա­վի­ճա­կը չպետք է Ֆրան­սի­ա­յի կող­մից սահ­ման­վի...»: Իսկ մնա­ցածն ար­դեն այն կար­գի տա­փակ էր, որ ե­րե­ւի ան­գամ մեր տե­ղա­կան «ժե­խը» հաս­կա­ցավ, որ ռե­ալ սպա­սե­լիք­ներ Ֆրան­սի­ա­յից պետք չէ ու­նե­նալ: Հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված տի­կին ֆրան­սու­հին հա­զիվ ար­տա­բե­րեց. «Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ա­սում է, որ կա մի­ջանցք, ո­րը պետք է բաց­վի, եւ որ մարդ­կանց տե­ղա­շար­ժը պետք է »: Այ­սինքն, ի՞նչ է ա­նում Ֆրան­սի­ան, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը գոր­ծի, մեկ հատ ստից պատ­ժա­մի­ջոց Ա­լի­ե­ւի դեմ կի­րա­ռե՞լ են:

Դրու­թյու­նը փոր­ձեց շտկել Ա­լե­նը, փոր­ձե­լով քա­րո­զել, թե Ֆրան­սի­ա­յից ոչ թե պատ­ժա­մի­ջոց­ներ, այլ՝ միջ­նոր­դու­թյուն են սպա­սում: Ի­հար­կե, կա­րե­լի էր Ա­լե­նին հի­շեց­նել 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ֆրան­սի­ա­կան «միջ­նոր­դա­կան ջան­քե­րի» մա­սին, ո­րը Հա­յաս­տա­նին հասց­րեց ոչն­չաց­ման շե­մին, բայց ԱԳ նա­խա­րար Ա­րար­ատն ա­ռանց դրա էլ ջախ­ջա­խեց ա­լե­նյան այդ թե­զը: Այս­պես, հենց նույն օ­րը Միր­զո­յան Ա­րա­րա­տը խո­սում էր Լյուք­սեմ­բուր­գի Մեծ Դքսու­թյան ԱԳ նա­խա­րար Ժան Ա­սել­բոր­նի հետ եւ պատ­մե­լով, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նպա­տակ է հե­տապն­դում էթ­նիկ զտում­նե­րի են­թար­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյա­նը, դի­մեց կո­չով, որ սպա­սում են մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հստակ կո­չե­րին եւ հաս­ցե­ա­կան քայ­լե­րին: Հաս­ցե­ա­կան քայ­լը հենց պատ­ժա­մի­ջոցն է եւ ոչ թե միջ­նորդ խա­ղա­լը: Ու ստա­նում ենք պարզ աբ­սուրդ՝ Ա­լե­նին ըն­դա­մե­նը միջ­նորդ է պետք, իսկ Ա­րա­րա­տին՝ «հաս­ցե­ա­կան քայլ» ա­նող: Ու նույն­քան պարզ հարց՝ նի­կո­լյան դրա­նիկ­նե­րը գո­նե ի­րար մեջ չե՞ն պայ­մա­նա­վոր­վում, թե ինչ են խո­սե­լու...

Ար­դյուն­քում, տի­կին ֆրան­սու­հու այ­ցը վե­րած­վեց ոչ թե «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»-ի հաս­տատ­ման, այլ սո­վո­րա­կան զա­վեշ­տի: Ու հենց դա է Նի­կո­լի հա­մար լուրջ խնդիր. ե­թե, ըստ նրա, ռուս­նե­րը խա­թա­րում են Հա­յաս­տա­նի անվ­տան­գությ­ու­նը, ա­պա կա­րո՞ղ է տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի բա­ցատ­րել, թե դրա փո­խա­րեն ի՞նչ է սպա­սում Ա­րեւ­մուտ­քից, երբ ֆրան­սու­հի տի­կի­նը պարզ հաս­տա­տեց՝ ոչ մի բան չսպա­սեք:

Իսկ ե­թե ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նը դեռ չսկսված, տե­ղա­փոխ­վում է ֆի­աս­կո­յի փուլ, պարզ հարց է ծա­գում՝ ե­թե ան­գամ շատ ցան­կա­նա, Նի­կո­լը կա­րո՞ղ է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից բա­ցա­հայ­տո­րեն հա­նել: Չնա­յած, իր ա­սու­լի­սում նա նա­եւ «նա­հան­ջի» տեղ էր թո­ղել, թե պատ­րաստ է ստո­րագ­րել կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին ռու­սա­կան ա­ռա­ջար­կը: Իսկ որ Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցը նա­եւ սրա հետ է կապ­ված, դա հաս­տատ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված