Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Կովկասում Էրդողանի կրկնակի խաղը Մոսկվան եւ Թեհրանը չեն հանդուրժում

Միջազգային

Ե­րեկ սպաս­վում էր Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Հո­սեյն Ա­միր-Աբդոլ­լա­հյա­նի այ­ցը Մոսկ­վա: Ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն ա­վե­լի վաղ հնա­րա­վոր է­ին հա­մա­րում, որ Մոսկ­վա կմեկ­նի նա­եւ Չա­վու­շօղ­լուն, եւ բա­ցի երկ­կողմ քննար­կում­նե­րից, կանց­կաց­վի նա­եւ ե­ռա­կողմ հան­դի­պում: Ան­գամ խո­սում է­ին հնա­րա­վոր թե­մա­նե­րից՝ Սի­րի­այից, Հա­րա­վա­յին Կով­կա­սից, հայտ­նի հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քից եւ այլն:

ՌՈՒՍ-ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ՀԱՐ­ԹԱ­ԿԸ ՍԱ­ՌԵՑ­ՎԱ՞Ծ Է

Բայց ա­հա Աբ­դոլ­լա­հյա­նի այ­ցը Մոսկ­վա չկա­յա­ցավ: Այդ մա­սին նա­խօ­րե­ին հայտ­նել էր նա­եւ ՌԴ ԱԳՆ-ն՝ բա­ցատ­րե­լով, որ հուն­վա­րի 17-ին նա­խա­տես­ված  բա­նակ­ցու­թյուն­նե­րը  հե­տաձգ­վել են «երկու դի­վա­նա­գետ­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նից հե­տո»: Թե ին­չու, բա­ցատ­րու­թյուն տրված չէր: Իսկ Աբ­դոլ­լա­հյանն մեկ­նա­բա­նեց, որ «տա­րա­ծաշր­ջա­նա­յին ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Մոսկ­վա մեկ­նե­լը հե­տաձգ­վել է, եւ այ­ցը կկա­յա­նա մի փոքր ա­վե­լի ուշ»:

Այ­սինքն, նա­եւ մեզ հա­մար բա­վա­կա­նին կա­րե­ւոր՝ ՌԴ-Իրան-Թուր­քի­ա ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը  ո՞ր «տա­րա­ծաշր­ջա­նա­յին  ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով» են կանգ ա­ռել, շատ կա­րե­ւոր է հաս­կա­նալ:

Բանն այն է, որ ա­ռանձ­նա­հա­տուկ ինչ-որ ցնցում­ներ այս պա­հին տե­սա­նե­լի չեն: Ո­րո­շա­կի խնդիր­ներ կան սի­րի­ա­կան ուղ­ղու­թյամբ, այդ թվում՝ Մոսկ­վա­յում այս օ­րե­րին ծրագր­ված Սի­րի­ա­յի եւ Թուր­քի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը ՌԴ-ի միջ­նոր­դու­թյամբ եւս տե­ղի չի ու­նե­նա­լու: Բայց նա­եւ կան խո­սակ­ցու­թյուն­ներ, թե դա հնա­րա­վոր է փետր­վա­րի կե­սե­րին, այ­սինքն՝ մնում է օ­րա­կար­գում: «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից» մեկն էլ Ար­ցա­խի շա­րու­նակ­վող շրջա­փա­կումն է, ո­րը կա­րող էր չլի­նել, ե­թե Ան­կա­րան, ի պա­տաս­խան Սի­րի­ա­յի հար­ցով ռուս­նե­րի միջ­նոր­դու­թյան, իր փոքր եղ­բոր «գյա­մե­րը քա­շեր»:

Ե­թե ըն­դու­նենք, որ պատ­ճա­ռը սա է, ա­պա մեկ է, կա նա­եւ այն հար­ցը, թե Էր­դո­ղանն ան­գամ ցան­կու­թյան դեպ­քում կա­րո՞ղ է Ա­լի­ե­ւի «գյա­մե­րը քա­շել»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այս ա­մե­նին զու­գա­հեռ հնչած Բաք­վում Իս­րա­յե­լի դես­պան Ջորջ Դի­կի (որին, ի դեպ, վե­րագր­վում է հայ­կա­կան ծա­գում, թե նրա նախ­կին­նե­րը Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկվող­նե­րից են) հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րա­կան ռե­սուրս­նե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցում, թե. «Կար­ծում եմ, որ Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ընդ­լայն­վել… Ա­մե­նա­կա­րե­ւոր ի­րա­դար­ձու­թյունն այն էր, որ երբ Ադր­բե­ջա­նը մտավ Ղա­րա­բա­ղյան երկ­րորդ պա­տե­րազմ, մենք այս­տեղ է­ինք՝ ուս ու­սի տված կանգ­նած մեր գոր­ծըն­կե­րոջ  եւ ըն­կե­րոջ հետ…»:

Այն, որ Իս­րա­յելն ի­րոք «ուս ու­սի տված» պա­տե­րազ­մում կանգ­նած էր Ադր­բե­ջա­նի կող­քին, այն ժա­մա­նակ էլ հայտ­նի բան էր: Մի­այն թե պաշ­տո­նա­պես դա չէ­ին հաս­տա­տում, իսկ մեր տե­ղի դա­վա­ճան­ներն էլ գե­րա­դա­սում է­ին եւ գե­րա­դա­սում են այդ փաս­տը շրջան­ցել: Բայց երբ հի­մա դես­պա­նի մա­կար­դա­կով են դա խոս­տո­վա­նում, ա­ռաջ է գա­լիս պարզ հար­ցը՝ ին­չո՞ւ:

Ի­հար­կե՝ հասկ­ա­նա­լի է, Իս­րա­յե­լի հա­մար Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու տրամպ­լին է: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Ի­րա­նը ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ա­ռու­մով ներ­կա­յումս բա­ռա­ցի­ո­րեն թռիչ­քի մեջ է, մին­չեւ իսկ հայ­տա­րա­րում է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ու­նե­նա­լու մա­սին, ուր որ է այն­տեղ կտե­ղա­կայ­վեն ռու­սա­կան Սու-35-էր, ակ­նարկ­ներ կան ընդ­հուպ՝ ռու­սա­կան մի­ջու­կա­յին պաշտ­պա­նու­թյան մա­սին: Գու­մա­րած, ար­դեն ան­թա­քույց խոս­վում է նա­եւ «Հյու­սիս-Հա­րավ» նա­խա­ձեռ­նու­թյան գործ­նա­կան մեկ­նար­կի մա­սին, Ադր­բե­ջա­նում տե­ղի են ու­նե­նում ԵՏՄ-ին մի­ա­նա­լու քննար­կում­ներ, ո­րոնց կյան­քի կոչ­վե­լու պա­րա­գա­յում Իս­րա­յե­լը ստիպ­ված կլի­նի լքել Ադր­բե­ջա­նում իր դիր­քե­րը: Ար­դյուն­քում, հենց ներ­կա փու­լում Իս­րա­յե­լի հա­կա­ի­րա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ սրվել են: Իսկ այն, որ Իս­րա­յե­լի հիմ­նա­կան լոբ­բիս­տի հա­մա­րում ու­նե­ցող  Բրի­տա­նի­ան  մին­չեւ  Mi6-ի մա­կար­դա­կով այս օ­րե­րին կաշ­վից դուրս է գա­լիս, որ լու­ծի Ար­ցա­խի, ա­սենք նա­եւ Հա­յաս­տա­նը թյուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ դնե­լու խնդի­րը, դրա­նով էլ ա­ռաջ մղի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի գոր­ծը, իր հեր­թին է ակ­նար­կում, որ Թել Ա­վի­վը հան­գու­ցա­լուծ­ման հաս­նե­լու խնդիր ու­նի:

Իսկ ա­հա մյուս կող­մից, Ի­րա­նի պաշ­տո­նյա­ներն օ­րերս հայ­տա­րա­րե­ցին, թե Ադր­բե­ջա­նի հետ խնդիր­նե­րը հարթ­վել են, այն է՝ Ա­լի­ե­ւին բա­ցատր­վել է, որ չփոր­ձի ա­վե­լորդ խա­ղե­րի մեջ մտնել: Ընդ ո­րում, Ի­րանն այդ մա­սին խո­սեց Ան­կա­րա­յի եւ Բաք­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­տեղ քննար­կում­նե­րից հե­տո, նա­եւ դրանց շրջա­նակ­նե­րում եւս մեկ ան­գամ ընդգ­ծե­լով կով­կա­սյան սահ­ման­նե­րի ան­փո­փո­խու­թյան եւ ար­ցա­խյան գո­տում այլ զոր­քե­րի ներ­կա­յու­թյան ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան թե­զը: Իսկ դա ակ­նարկ է, որ Ան­կա­րան նույն­պես հա­մա­միտ է ե­ղել, որ Բա­քուն պետք է վերջ տա իր հա­կա­ի­րա­նա­կան խա­ղե­րին: Ու այս հա­մա­տեքս­տում Իս­րա­յելն իր դես­պա­նի մի­ջո­ցով սկսեց  Բաք­վին հի­շեց­նել «ուս ու­սի տվածի» մա­սին, ո­րի հաշ­վին, ի դեպ, Ա­լի­ե­ւը մին­չեւ իսկ Ի­րա­նին հյու­սի­սա­յին հատ­վածն ի­րե­նով ա­նե­լու հա­վակ­նու­թյուն­ներ էր ցու­ցա­բե­րում՝ բա­ցա­հայ­տո­րեն ա­ջակ­ցե­լով Ի­րա­նում ներ­քին հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու վեր­ջին գոր­ծըն­թա­ցին:  

Եվ երբ այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւը դեռ շա­րու­նա­կում է փակ պա­հել Լա­չի­նի մի­ջանց­քը, դրա­նով ցույց տա­լով, որ դեռ մնում է հա­կա­ռու­սա­կան խա­ղի մեջ, ա­պա նա­եւ Ան­կա­րան պետք է չսպա­սի իր օգ­տին Մոսկ­վա­յի քայ­լե­րին, ո­րոնք, ի դեպ, միտ­ված են նա­եւ Թուր­քի­ա­յում սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րում Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շի բարձ­րաց­մա­նը:

ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ԵՎ ԹԵՀ­ՐԱ­ՆԻ ՕԳ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱՏ Է ՊԵՏՔ

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վա­յի փո­խա­րեն Աբ­դոլ­լա­հյա­նը մեկ­նեց Թուր­քի­ա: Իսկ դա նշա­նա­կում է, որ դեռ ինչ­պես Ի­րան-Թուր­քի­ա, այ­նպես էլ ՌԴ-ի հետ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը ար­գե­լա­կու­մից հա­նե­լու խնդիր կա: Հաշ­վի առ­նե­լով, որ ըստ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի ակ­նար­կի, այ­ցի հիմ­քում ինչ­պես երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ Սի­րի­ա­յում վեր­ջին զար­գա­ցում­նե­րի եւ Մոսկ­վա­յում Սի­րի­ա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի վեր­ջին հան­դի­պում­նե­րի թե­մա­ներն են լի­նե­լու: Հա­ջո­ղու­թյան դեպ­քում ծրագր­ված է նա­եւ Էբ­րա­հիմ Ռայ­ի­սի­ի այ­ցը, ո­րը թուր­քա­կան կող­մի հրա­վե­րով է, եւ բո­լորն են հաս­կա­նում, որ դա եւս միտ­ված է Էր­դո­ղա­նի նա­խընտ­րա­կան վար­կա­նի­շին: Ընդ ո­րում, ի­րան­ցի նա­խա­րարն ընդգ­ծել է նա­եւ, որ քննարկ­վե­լիք հար­ցե­րից են Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք «առաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն»:

Ընդ ո­րում, ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը նա­եւ հա­մոզ­ված են, որ այս պա­հին, թուր­քա­կան ընտ­րու­թյու­ննե­րի հետ կապ­ված, Էր­դո­ղա­նի հա­մար գնա­լով մի­այն սրվում է Ի­րա­նից, Ռու­սաս­տա­նից եւ Սի­րի­ա­յից ե­կող քա­րոզ­չա­կան գոր­ծոն­նե­րի կա­րե­ւո­րու­թյու­նը: Բանն այն է, որ ե­թե Էր­դո­ղա­նը ծրագ­րում էր ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կե­տը ա­մառ­վա­նից տե­ղափ­ո­խել գար­նան սկիզբ, դրա­նով ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին հնա­րա­վո­րու­թյուն չտա­լով նա­խա­պատ­րաստ­վել, սա­կայն կար­ծես թե այդ ծրա­գի­րը ձա­խող­վում է: Նա­խօ­րե­ին Թուր­քի­ա­յում ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րը ստո­րագ­րե­ցին հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով ցույց տվեցին, որ պատ­րաստ են մի­աս­նա­կան ճա­կա­տով հան­դես գալ, ե­թե ան­գամ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վեն ապ­րի­լի 6-ին, ին­չի մա­սին ռե­ալ խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին: Մի­ա­ժա­մա­նակ ի­րա­նա­կան աղ­բյու­րը նա­եւ նկա­տում է. «Պա­տա­հա­կան չէ, որ Էր­դո­ղա­նը ակ­տի­վո­րեն քա­ղա­քա­կան մի­ա­վոր­ներ է հա­վա­քում հա­ցա­հա­տի­կի գոր­ծար­քով, գա­զա­յին կենտ­րո­նով, Ի­րա­քում եւ Սի­րի­ա­յում քրդե­րով, Դա­մաս­կո­սի հետ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րով, ԱՄՆ-ի հետ են­թադ­րյալ «առճա­կատ­մամբ», Հու­նաս­տա­նի դեմ սպառ­նա­լիք­նե­րով եւ այլն»: Եվ նկա­տենք, որ թվարկ­ված քայ­լե­րի զգա­լի մասն ուղ­ղա­կի­ո­րեն կապ­ված է Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ, այ­սինքն՝ այն քա­ղա­քա­կան օ­ժան­դա­կու­թյան, որն այն­տե­ղից կլի­նի կամ չի լի­նի:

Հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով հան­դես ե­կավ Աբ­դոլ­լա­հյա­նը՝ Չա­վու­շօղ­լո­ւի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, պետք է որ Ան­կա­րա­յի հա­մար լա­վա­տե­սա­կան հնչի. «Բա­րե­բախ­տա­բար, եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ճիշտ ու­ղու վրա են, եւ այ­սօր մենք կա­րող ենք Թուր­քի­ան նշել որ­պես այն հա­րեւ­ան­նե­րից մե­կը, ո­րը լա­վա­գույն հա­րա­բե­րու­թյուն­ներն ու­նի Ի­րա­նի հետ»:

Սա­կայն դա խնդրի մի կողմն է. լի­ա­կա­տար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար պետք է որ Ան­կա­րա­յի «փոքր եղ­բայ­րը»՝ Բա­քուն, եւս նույն հու­նից չշեղ­վի, կամ ե­թե շեղ­վում է, ա­պա Ան­կա­րան պետք է կա­րո­ղա­նա կար­գի բե­րել: Կամ ե­թե չի կա­րո­ղա­նում, այ­սինքն՝ Բաք­վի հա­մար ա­վե­լի «մեծ եղ­բայր» է Իս­րա­յե­լը, ա­պա Ան­կա­րան պետք է այդ փաստն ըն­դու­նի՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ այս­տեղ խնդի­րը մի­այն Լա­չի­նի մի­ջանցքը բա­ցել-չբա­ցե­լը չէ: Ի­րա­նի հա­մար այս խա­ղում դրված է սե­փա­կան գո­յու­թյան հար­ցը, նույն կար­գի անվ­տան­գա­յին հար­ցեր ու­նի Մոսկ­վան՝  է­լի կապ­ված կով­կա­սյան ուղ­ղու­թյան կա­յու­նու­թյան հետ: Իսկ դա նշա­նա­կում է, որ կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ Էր­դո­ղա­նի կրկնա­կի խա­ղը Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը չեն հան­դուր­ժի:

Քերոբ Սարգսյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված