Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ

ՄԱՀՎԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ ՆՎԱԳՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

ՀՀ պա­րապ գոր­ծե­րի նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նի` Էս­տո­նի­ա­յի նա­խա­գա­հի հա­մար դաշ­նա­մուր նվա­գե­լը վրդո­վեց­րել է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին: Ու­րեմն` այն պայ­ման­նե­րում, երբ Ար­ցա­խը խեղդ­վում է շրջա­փա­կու­մից, երբ բո­լոր ջան­քերն անհ­րա­ժեշտ է ուղ­ղել մա­հա­ցու պա­շար­ման օ­ղա­կը ճեղ­քե­լու հա­մար, Գռզո­յի նշա­նա­կած այդ չնա­խա­գա­հը Էս­տո­նի­ա­յում բարձ­րաշ­խար­հիկ հա­ճույք­նե­րի մեջ է խո­րա­ցել: Ի՞նչ էր նվա­գում, Հա­յաս­տա­նի մահ­վան սիմ­ֆոնի­ա՞ն...

ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԳԵ­ՐԵԶ­ՄԱ­ՆԱ­ՓՈՐ­ՆԵ­ՐԸ

Խո­շոր հաշ­վով, հայ-էստո­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն դաշտ էլ չկար: Ըն­դա­մե­նը բարձր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ո­լոր­տի մա­սին էր խոս­քը, դրա հա­մար բա­վա­րար էր ըն­դա­մե­նը նա­խա­րար գոր­ծու­ղել Տալ­լին, բայց պե­տու­թյան գլուխ հա­մար­վող այդ նի­կո­լագ­լու­խը վեր կա­ցավ հա­սավ Էս­տո­նի­ա: Ռու­սաս­տա­նի հան­դեպ ա­ռանձ­նա­հա­տուկ չսեր տա­ծող եր­կիր է, և Խա­չա­տու­րյա­նի ու­ղև­ո­րու­թյու­նը թե­րևս կոչ­ված էր շեշ­տադ­րե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը փո­խե­լու մի­տու­մը:

Բայց վեկ­տոր ու­նե­նա­լու, այն փո­խել-չփո­խե­լու հա­մար պետք է պե­տու­թյուն լի­նես, ո­րո­շա­կի տա­րած­քում ինք­նիշ­խան գոր­ծա­ռույթ­ներ, այդ թվում և` պաշտ­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ու­նակ լի­նես: Իսկ պան­թուր­քիս­տա­կան պրո­յեկտ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րիչ Իլ­համն ար­դեն բա­ցե­ի­բաց հայ­տա­րա­րում է, որ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նը կանց­կաց­նի այն­տեղ, ուր հարկ կհա­մա­րի: Ի դեպ, Հա­յաս­տա­նի բա­րե­կամ ձև­ա­ցող բլո­գեր Լապ­շինն էլ ար­դեն լկտի­ա­բար խո­սում է «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ա­նու­նով պրո­յեկ­տը» փա­կե­լու մա­սին... դե, Բե­լի ժա­ռանգ­ներն ար­դեն 4000 տա­րուց ա­վել դա փոր­ձում են ա­նել:

Իսկ այ­սօր, նման է, որ իր տե­րեր թուր­քե­րի և տե­րե­րի տե­րեր գլո­բա­լիստ­նե­րի ուղ­ղորդ­մամբ Նի­կո­լի խուն­տան փոր­ձում է մեզ պե­տու­թյու­նից դարձ­նել մար­տա­դաշտ, ուր բախ­վում են մեծ ու փոքր տե­րու­թյուն­նե­րը: Մո­տա­վո­րա­պես Ուկ­րա­ի­նա­յի պես, ո­րի հետ վեր­ջերս սի­րա­խա­ղեր է ա­նում: Եվ «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա» «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» ա­ռաջ տա­նե­լու մա­սին կա­պի­տու­լյան­տը բա­ցե­ի­բաց հայ­տա­րա­րեց ԱԺ-ում: ՔՊ-ական ամ­բողջ թիմն էլ կար­ծես «լա­վա­գույն վիժ­ված­քի» մրցույ­թի լծված լի­նի` ամ­բող­ջո­վին և ինք­նա­մո­ռաց: Դրա վառ դրվագ­նե­րից մեկն էլ մատ­նան­շեց Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Այսօր­վա ող­բեր­գու­թյան ֆո­նին, երբ այս մա­հա­բեր իշ­խա­նու­թյուն­նե­րի լկտի­ու­թյան, թափթփ­վա­ծու­թյան, դի­տա­վո­րու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցել են 15 մեր լույս տղա­ներ, ստվեր­վեց Քաղ­պայ­մա­նա­գիր կոչ­վող ոհ­մա­կի կող­մից ար­ված խոս­տո­վա­նու­թյունն առ այն, որ ԼՂ խնդրի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներն այս պա­հին ըն­թա­նում են Ա­րևմ­տյան, մաս­նա­վո­րա­պես՝ ա­մե­րի­կյան տար­բե­րա­կով:

Հի­շեց­նեմ, որ ա­րևմ­տյան ոչ մի տար­բե­րակ, այդ թվում ՝ ա­մե­րի­կյա­նը, չի դի­տար­կում ԼՂ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վոր­ման, կար­գա­վի­ճա­կի առն­վազն հե­տաձգ­ման և այդ ուղ­ղու­թյամբ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­պա­գա­յում շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլ վերջ­նա­կա­նա­պես Ար­ցա­խի ա­պա­գա­յի հար­ցը տես­նում է բա­ցա­ռա­պես Ադր­բե­ջա­նի կազ­մում:

Նման ակ­նարկ­ներն ար­վում է­ին տար­բեր վայ-պաշ­տո­նյա­նե­րի շուր­թե­րով, և երբ Նի­կոլ Փա­շի­նյանն Ազ­գա­յին Ժո­ղո­վում հայ­տա­րա­րում էր, որ դեմ չէ ռու­սա­կան տար­բե­րա­կին, ո­րով Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի լու­ծու­մը հե­տաձգ­վում էր, բայց կողմ է նա­և Ա­րևմ­տյան տար­բե­րակ­նե­րին, ո­րով այդ կար­գա­վի­ճա­կի վրա խաչ էր քաշ­վում, այդ ծղրտոց­նե­րի մեջ պա­կա­սում էր եզ­րա­փա­կիչ ա­կոր­դը՝ վերջ­նա­կա­նա­պես ըն­դու­նե­լու ի­րենց դա­վա­ճա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու ո­րո­շու­մը:

Սար­գիս Խան­դա­նյան կոչ­վո­ղի շուր­թե­րով այ­սօր իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ բա­նակ­ցում է ա­մե­րի­կյան տար­բե­րակ՝ հրա­ժար­վե­լով Ար­ցա­խից»: Ի դեպ, չո­րեք­շաբ­թի Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում ըն­դուն­ված «Ընդհա­նուր ար­տա­քին և անվ­տան­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նա­ցում» զե­կույ­ցում գրված է, որ կար­գա­վոր­ման սկզբունք­նե­րից մե­կը պետք է լի­նի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ա­վե­լին ՝ Եվ­րո­պա­կան Խորհր­դա­րա­նի հինգ­շաբթ­վա հրա­տապ բա­նա­ձև­ում, որ ըն­դուն­վել է Լա­չի­նի մի­ջանց­քի փակ­ման հետ կապ­ված, հղում կա Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի սկզբունք­նե­րի վրա (դրան­ցից մեկն ազ­գե­րի ինք­նո­րո­շումն է), իսկ այս վիժ­վածք­նե­րը, հրա­ժար­վե­լով պե­տա­կան սու­բյեկ­տայ­նու­թյու­նից, շա­րու­նա­կում են հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խի հանձն­ման գոր­ծըն­թա­ցը: Սրանց ա­րևմ­տա­մետ էլ կո­չել չի կա­րե­լի, այս թրքա­բա­րո դա­վա­ճան­նե­րը պար­զա­պես պե­տա­կա­նու­թյան գե­րեզ­մա­նա­փոր են:

Իսկ այդ ա­մե­նը հան­րու­թյա­նը կերց­նե­լու հա­մար, ինչ­պես տե­ղին հի­շեց­նում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը, պո­պու­լիստ բռնա­պետ­նե­րի (նույն spin dictators, նույն 3P-autocrats) հիմ­քե­րից մեկն է հա­սա­րա­կու­թյան շա­րու­նա­կա­կան պա­ռակ­տու­մը: Ընդ ո­րում, բա­ցար­ձա­կա­պես պար­տա­դիր չէ, որ ի­րար կո­կորդ կրծող­նե­րից ո­րև­է մե­կը Նի­կո­լի կող­մից լի­նի, ո՛չ... Ընդ­հա­նուր մթնո­լորտն է ար­դեն այն­պի­սին, որ բո­լո­րը բո­լո­րի դեմ են: Հան­րա­յին նոր­մա է դա­ռել անվս­տա­հու­թյու­նը և փո­խա­դարձ ա­տե­լու­թյու­նը: Բև­ե­ռաց­ման թե­մա­յին բա­վա­կա­նին ման­րա­մասն անդ­րա­դարձ կա Մոյ­զես Նա­ի­մի «The Revenge of Power» գրքում, լավ օ­րի­նակ­նե­րով, ո­րոն­ցում կտես­նենք և՛ «քա­ղա­քա­ցու վրե­ժը», և՛ «պող­պա­տե մուր­ճը»: Այ­սինքն Նի­կո­լը ո­րև­է նոր բան չի հնա­րել, վա­ղուց ար­դեն հայտ­նի և լայ­նո­րեն կի­րառ­վող սխե­մա­նե­րով է ա­ռաջ­նորդ­վում:

ԲԱ­ՆԱ­ԿԱ­ՔԱՆ­ԴՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՋՈՐԴ Ա­ՐԱ­ՐԸ

BT 

Գե­ղար­քու­նի­քի մար­զի Ա­զատ գյու­ղում 15 զինծա­ռա­յող­նե­րի զար­հու­րե­լի փաս­տին անդ­րա­դար­ձել է և ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը:Նա­խա­գահ Սարգ­սյա­նը չա­փա­զանց կա­րև­ո­րում է ա­մե­նա­սեղմ ժամ­կե­տում հայտ­նա­բե­րե­լը և խստա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լը այդ հան­ցա­վոր ան­տար­բե­րու­թյան մե­ղա­վոր­նե­րին և բո­լոր այն պա­տաս­խա­նա­տու­նե­րին, ո­րոնք բա­նա­կը մատ­նել են ան­տե­րու­թյան և տար­ված են մի­այն սե­փա­կան ա­թո­ռը, պե­տա­կան բարձր պաշ­տոն­ներն ա­մեն գնով, այդ թվում՝ հսկա­յա­կան մի­ջոց­ներ ծախ­սե­լով, պա­հե­լու մո­լուց­քով: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը դեպքն ա­ռա­վել ող­բեր­գա­կան է հա­մա­րում իշ­խող վար­չա­կազ­մի՝ բա­նա­կի «աննա­խա­դեպ» բա­րե­փո­խում­նե­րի, ծախ­սե­րի ա­վե­լաց­ման, բա­նա­կում պայ­ման­նե­րի իբր բա­րե­լավ­ման դա­տարկ ճո­ռո­մա­բա­նու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում:

Ի դեպ, այժմ կտրուկ ակ­տի­վա­ցել են քա­րոզ­չա­կան հար­ձա­կում­նե­րը Սերժ Սարգ­սյա­նի դեմ, և դա պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ըստ փոր­ձա­գետ­նե­րի` ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը վճռո­րոշ դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­ցել Ստե­փա­նա­կեր­տում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու օ­պե­րա­ցի­ա­յի տա­պալ­ման հար­ցում:

Սա­կայն վե­րա­դառ­նանք ող­բեր­գու­թյա­նը: ԱԺ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյուն­ներն անդ­րա­դար­ձել են ող­բեր­գու­թյա­նը` շեշ­տե­լով խուն­տա­յի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես ՀՀ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյու­նը հե­տա­մուտ է լի­նե­լու ող­բեր­գու­թյան ի­րա­կան մե­ղա­վոր­նե­րին ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու հար­ցում»: Նույ­նիսկ ԱԺԲ-ն մի­ակ աղ­բյու­րը և պա­տաս­խա­նա­տուն հա­մա­րում է Նի­կո­լին և ՔՊ-ին:

Կան և հույժ կաս­կա­ծե­լի հան­գա­մանք­ներ` գո­մից չտար­բեր­վող «զին­կա­ցա­րա­նի» պայ­թյու­նի հար­ցում: Նի­կո­լը շտա­պեց մա­տու­ցել վար­կած, թե բեն­զի­նի 5 լիտ­րա­նոց տա­րա­յով վա­ռա­րան է­ին վա­ռում, բայց... Ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ է պատ­մել զոհ­ված զին­վոր­նե­րի ան­մի­ջա­կան` դա­սա­կի հրա­մա­նա­տա­րը: «Բա­նա­կի թու­լա­ցու­մը, այս­պես ա­սած, բառ­դա­կը գա­լիս ա բո­լո­րից՝ Գլխա­վոր շտա­բի պետ, նա­խա­րար, վար­չա­պետ, սրա­նից հե­տո ինձ ինչ ու­զում են թող ա­սեն կամ ա­նեն, դա ինձ ընդ­հան­րա­պես չի հե­տաքրք­րում, ո­րով­հե­տև երբ չես կա­րո­ղա­նում ծնող­նե­րին պա­տաս­խան տալ, դրա­նից վատ բան չկա»: Դա­սա­կի հրա­մա­նա­տա­րը տրա­մա­բա­նա­կան չհա­մա­րեց 2-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նից ա­զա­տումն՝ ա­ռանց քննու­թյա­նը սպա­սե­լու: «Պետք է քննու­թյու­նը մին­չև վերջ տար­վի, և մե­ղա­վոր­նե­րը պատժ­վեն օ­րեն­քի ամ­բողջ խստու­թյամբ»,- ա­սաց նա: Ըստ նրա՝ զին­վոր­նե­րը ջե­ռուց­ման հա­մար ցախ, քա­րա­ծուխ են օգ­տա­գոր­ծում, քա­նի որ գա­զա­մա­տա­կա­րա­րում գյու­ղում չկա: Դա­սա­կի հրա­մա­նա­տա­րին հարց­րին՝ ար­դյոք ող­բեր­գու­թյա­նը նա­խոր­դած ե­րե­կո­յան ե­ղե՞լ է դեպ­քի վայ­րում, բեն­զին կամ այլ վա­ռե­լիք ե­ղե՞լ է այն­տեղ, պա­տաս­խա­նեց. «Եղել եմ, չի ե­ղել, ե­թե, օ­րի­նակ, լի­ներ էլ, ես չէ­ի թույ­լատ­րի՝ հաշ­վի առ­նե­լով հե­տա­գա վատ հե­տև­անք­նե­րը, որ կա­րող էր լի­նել»:

Հարց է ծա­գում` ին­չո՞ւ բա­ցա­ռել թշնա­մու դի­վեր­սի­ա­յի վար­կա­ծը: Նա­և շա­տե­րի հա­մոզ­մամբ, փաս­տա­ցի գլխատ­վել է երկ­րորդ բա­նա­կա­յին կոր­պու­սը: Գլխա­տու­մից մեկ օր ա­ռաջ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը բռնա­զավ­թած թուրքն ա­սաց, որ հա­մա­ձայն է ստո­րագ­րել Պրա­հա­յում հա­մա­ձայ­նեց­ված փաս­տա­թուղ­թը, իսկ դա ի­րե­նից են­թադ­րում է Ար­ցա­խի ադր­բե­ջա­նա­կա­նա­ցում ու Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թա­ցում:

Ա­հա և պա­տաս­խան` ով է ող­բեր­գու­թյան հե­ղի­նա­կը: Եվ տղա­նե­րի մահն ու­նի հստակ ա­նուն և ազ­գա­նուն` Նի­կոլ Փա­շի­նյան: Եվ պի­տի հա­մա­ձայ­նենք Հրանտ Բագ­րա­տյա­նի գնա­հա­տա­կա­նին. «ՆՓ-ի ընդ­հա­նուր հա­թա­թա­ներն ու պատ­ժե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյունն ա­նըն­դու­նե­լի են: Այն, որ դու մեր վար­չա­պետն ես, ար­դեն ա­հա­վոր պա­տիժ է: Դրա­նից ա­վել էլ ի՞նչ պա­տիժ կա­րող է լի­նել»: Դե ե­թե վրա­նը բլին­դաժ է, իսկ գյու­ղի գո­մը զո­րա­մաս, դե ինչ ա­սես, ու­րեմն` նման ա­ղետ­ներն էլ այս տրա­մա­բա­նու­թյան պրիզ­մա­յում օ­րի­նա­չափ են:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ






Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top