Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Զար­մա­նա­լի­ո­րեն Ա­զատ գյու­ղի տա­րած­քում ՀՀ ՊՆ N զո­րա­մա­սի ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­յին վաշ­տի կա­ցա­րա­նում բռնկված հրդե­հի հե­տև­ան­քով մա­հա­ցած Ա­ՐԱՄ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ վեր­ջին գրա­ռու­մը սոց­ցան­ցե­րում մար­գա­րե­ա­կան էր: Նա 28 օ­րից զո­րացր­վե­լու էր, բայց կար­ծես կան­խազ­գա­ցել է, թե ինչ է լի­նե­լու. «Դե, հի­մա հաս­կա­նու՞մ ես, որ «վա­ղը» այդ­պես էլ կա­րող է չլի­նել, կամ էլ կա­րող է կես­գի­շե­րին գալ ու տագ­նա­պա­լի ձայ­նե­րի տակ կանգ­նել կո­կոր­դիդ: Հի­մա հաս­կա­նու՞մ ես, որ կա­րող ես էլ չհասց­նել, կա­րող ես չեր­գել էլ խե­լա­գա­րի պես` ձայ­նը գլուխդ գցած... Պետք է ա­մեն օրդ լի­ար­ժեք ապ­րես. գնաս տես­նե­լու նրանց, ում վա­ղուց ո­րո­շել, բայց միշտ սպա­սում ես վաղ­վան: Գրիր ու գրկիր նրան, ում հույս ու­նես վա­ղը փո­ղո­ցում պա­տա­հա­բար հան­դի­պել: Ա­ռանց վա­խե­նա­լու նա­յիր աչ­քե­րի մեջ ու որ­սա քաղց­րու­թյու­նը, ապ­րիր, լա՞վ... Պի­տի վա­խե­նանք ` հե­տո նո՞ր սի­րենք ի­րար, հա՞: Դե, մենք է­լի ժպտա­լու ենք, է­լի մո­ռա­նա­լու ենք կա­րև­ո­րի մա­սին, է­լի ապ­րե­լու ենք այն­պես, կար­ծես թե վա­ղը միշտ մեր գրպա­նում է ու երբ ու­զե­նանք բա­րի լույ­սը դուրս կբե­րենք ծալ­ված մա­սե­րից, մենք է­լի կապ­րենք... ե­րև­ի... Պի­տի սի­րենք ի­րար, շատ սի­րենք, սի­րենք այ­սօր­վա ու վաղ­վա փո­խա­րեն: Օգ­նենք ի­րար հաղ­թա­հա­րել հո­գին ա­վե­րող գի­շեր­նե­րը, մի­ա­սին լի­նենք, ապ­րենք մի­ա­սին...»: Չհասցրց, զի երկ­րի վրա ա­նեծ­քի պես նստել է կա­պի­տու­լյանտ կոչ­վող ա­ղե­տը: Եվ քա­նի­սը չեն հասց­նե­լու...

Կա­պի­տու­լյան­տի «ելա­կա­յին» ռե­ֆորմ­նե­րին անդ­րա­դար­ձել է մեր գոր­ծըն­կեր Է­ԴԻԿ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ. «Ասում են՝ բա­նա­կում բա­րե­փո­խում­ներ ենք ա­նում: Ի՞նչ բա­րե­փո­խում, դուք ո՞նց կա­րող եք բա­րե­փո­խում ա­նել, երբ պար­զա­գույն բա­ներ չեք կա­րո­ղա­նում ա­նել: Սա երկ­րորդ դեպքն է, երբ զին­վոր­նե­րը վառ­վում են ի­րենց կա­ցա­րան­նե­րում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զո­րա­մա­սե­րում, որ հե­տե­ւի, թե ինչ պայ­ման­նե­րում են քնում զին­վոր­նե­րը, պայ­մա­նագ­րա­յին­նե­րը: Լրագ­րող­նե­րի ա­ռաջ էլ փա­կել եք բո­լոր դռնե­րը, թույլ չեք տա­լիս զո­րա­մա­սեր, դիր­քեր այ­ցե­լել՝ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով»:  Բա փա­կել են, որ­պես­զի լրագ­րող­նե­րը չտես­նեն և հան­րու­թյա­նը չտե­ղե­կաց­նեն, որ ի­րա­կա­նում սրանք ա­մեն ինչ ա­նում են բա­նա­կը կազ­մա­քան­դե­լու հա­մար: Զին­վոր­նե­րին որ­պես կա­ցա­րան տրա­մադ­րում են խար­խուլ գո­մը, զոհ­ված զին­վոր­նե­րի ա­ճյուն­նե­րը կար­տո­ֆի­լի պար­կե­րով փտաց­նում են խո­նավ նկուղ­նե­րում, դա ա­նում են մի­տում­նա­վոր, որ­պես­զի հա­յը մո­ռա­նա ռազ­մի­կի բնա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը: Քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը հար­ցադ­րում է տխրահռ­չակ Պա­պի­կյա­նին` դու հաս­կա­նո՞ւմ ես, որ կոլ­խոզ չես ղե­կա­վա­րում, այլ 5000 տար­վա երկ­րի ԶՈւ: Ո՛չ, չի հաս­կա­նում, նա հաս­կա­նում է մի­այն պիղծ ՔՊ-ի ա­ռա­քե­լու­թյու­նը` շրջել Հա­յոց պատ­մու­թյան վեր­ջին է­ջը:

Մի զար­մա­նա­լի հան­գա­մանք է մատ­նան­շում ՀՀ ԶՈւ ա­կունք­նե­րին կանգ­նած Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի նախ­կին պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ ՆՈ­ՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ­ՑԸ. «Սա սխալ  եւ ոչ նոր­մալ ե­րե­ւույթ է: Կադ­րե­րի հետ այդ­պես չեն վար­վում: Գի­տեք որ­քա՞ն է պետք անց­նել կոր­պու­սի հրա­մա­նա­տար դառ­նա­լու հա­մար: Դա­սակ, վաշտ, գու­մար­տակ, դի­վի­զի­ա: Ա­յո, ար­տա­կարգ դեպք է տե­ղի ու­նե­ցել, բայց ին­չո՞ւ պետք է կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րին հե­ռաց­նեն: Հա­յաս­տա­նում այ­սօր դա ար­վում է հենց այն­պես... Չէ որ այդ­պի­սով խա­թար­վում է մար­տու­նա­կու­թյու­նը, ոչն­չաց­վում է գե­նե­րա­լի հե­ղի­նա­կու­թյու­նը, իսկ սա գրե­թե պար­տու­թյուն է: Չի կա­րե­լի այդ­պես կադ­րե­րը ցրիվ տալ: Գե­նե­րալ­նե­րը պետք է հե­ղի­նա­կու­թյուն լի­նեն: Պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը պետք է կրեն ան­մի­ջա­կա­նո­րեն այդ զո­րա­մա­սի պե­տը, թի­կուն­քի պե­տը, գու­մար­տա­կի, վաշ­տի հրա­մա­նա­տա­րը»: Պա­րոն գե­նե­րալ, ախր սրանց նպա­տա­կը հենց մար­տու­նա­կու­թյան խա­թա­րումն է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ