⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գործող չեմպիոն Հրաչյա Պողոսյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է Հայաստանի Հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը։

«ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը ծանուցում է, որ Պողոսյան Հրաչյայի (ըմբշամարտ, հունահռոմեական) նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ Օկտադրին և Մեթիլհեքսանամին, (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ) ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։

Հետևաբար, մարզիկը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնների խախտում չի կատարել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը այլ մեկնաբանություններ չի անի, քանի դեռ գործը ընթացքի մեջ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի «Դինամո» մարզահամալիրում դեկտեմբերին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ։ Հոկտեմբերին հայ ըմբիշը բրոնզե մեդալակիր էր դարձել Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ